Ադրբեջանում հայտնի հանրահավաքի մասնակիցներին կորոնավիրուսի տարածման մեղադրանք են առաջադրել

Լուրեր

07.07.2026 | 13:47
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
07.07.2026 | 13:38
Ուժեղ քամու հետևանքով մարզերում ծառեր են տապալվել, էլեկտրասյուներ՝ թեքվել
07.07.2026 | 13:29
Շամիրամ հնավայրի պեղումները նոր տվյալներ են բացահայտել Հայաստանի հնագույն պատմության մասին
07.07.2026 | 13:18
Կիևի մոտ հայտնաբերել են կնոջ մարմին, որին կասկածում էին Մոնակոյում միլիարդատեր Երմոլաևի դեմ մահափորձի մեջ
07.07.2026 | 13:10
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
07.07.2026 | 13:01
Թրամփը պատրաստվում է Էրդողանին հայտնել, որ ԱՄՆ-ը կվերականգնի Թուրքիայի հասանելիությունը F-35-ին․ NYT
07.07.2026 | 12:54
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը
07.07.2026 | 12:43
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը
07.07.2026 | 12:32
Կայացել է Կիոկուշին կարատեի հերթական մրցաշարը
07.07.2026 | 12:23
Պայթյուններ Դամասկոսում այն հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել է Էմանուել Մակրոնը
07.07.2026 | 12:20
Ալիևն ամերիկացի սենատորի հետ հանդիպմանն ընդգծել է «Թրամփի հատուկ դերը» Հայաստանի հետ խաղաղության օրակարգի առաջխաղացման գործում
07.07.2026 | 12:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հարց է քննվում // Սևանի մակարդակը բարձրացել է․ ԼՈՒՐԵՐ
07.07.2026 | 12:00
Մակրոնը Սիրիայում է․ Ասադի տապալումից հետո սա առաջին արևմտյան առաջնորդի այցն է Դամասկոս
07.07.2026 | 11:55
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել Փաշինյանին. պահանջում է հերքում և 49,7 դրամ
07.07.2026 | 11:47
Մի դրամի ուժն ու Սիմֆոնիկ նվագախումբն ամփոփեցին Շիրակում մեկնարկած անտառային նախագիծը
Բոլորը

Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահության անդամ Մամեդ Իբրահիմի որդու՝ Մեհթի Իբրահիմի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՝ կարանտինային ռեժիմը խախտելու համար, որը հանգեցրել է հիվանդության   տարածմանը։ Այս մասին ադրբեջանական «Թուրան»-ին ասել է Մամեդ Իբրահիմը։

Նրա խոսքով՝ իր որդին ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, իշխող «Յենի Ադրբեջան» կուսակցության անդամ։ Նրան ձերբակալել են հուլիսի 14-15-ին ի պաշտպանություն բանակի անցկացված ցույցին մասնակցելու համար։

Ընդդիմադիր գործիչը պատմել է, որ իր որդի Մեհթին մասնակցել է բանակին նվիրված ցույցին, և եղել նրանց թվում, ովքեր մտել են խորհրդարանի շենք։

«Բայց նա մի կողմում կանգնած է եղել։ Նրան ձերբակալել են հուլիսի 15-ի առավոտյան, երբ մարդիկ արդեն ցրվում էին, և տարել են Խաթայի ոստիկանության 37-րդ բաժին։ Ես երկու օր չեմ գնացել ոստիկանություն՝ ենթադրելով, որ նա իշխող կուսակցության անդամ է, իսկ հանրահավաքն ի աջակցություն պետության էր։ Երրորդ օրը իմացա, որ 119 ձերբակալվածներից 101-ին բաց են թողել, բայց Մեհթին մնացել է, քանի որ իմ որդին է»,- ասել է Մամեդ Իբրահիմը։

Նա նշել է, որ հուլիսի 21-ին է իմացել, որ իր որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել 139 հոդվածի 1․1 կետի հատկանիշներով։ Մեղադրանքի համաձայն՝ նա, լինելով կորոնավիրուսով վարակված և գտնվելով կարանտինում, խախտել է օրենքը և մասնակցել է ակցիային։

Մամեդ Իբրահիմը հերքում է մեղադրանքը և նշում, որ իր որդին հիվանդ չի եղել ու կարանտինում չի գտնվել։

«Ժողովրդական ճակատ» կուսակցությունից հայտնում են, որ նույն մեղադրանքն է առաջադրվել նաև կուսակցության անդամ Մուհամեդ Իմանլիին, որը ձերբակալվել է հուլիսի 15-ին։

Նշենք, որ Բաքվում հուլիսի 14-15-ն անցկացված հայտնի հանրահավաքից հետո ոստիկանները սկսեցին զանգվածաբար ձերբակալել մասնակիցներից շատերին, նրանց թվում էին նաև ընդդիմադիր գործիչները։ Ցույցից հետո ձերբակալվեց   «Ժողովրդական ճակատի» 6 անդամ։ Ձերբակալվել են նաև մի շարք ընդդիմադիր ու անկախ լրագրողներ, որոնք լուսաբանել են հանրահավաքը։

Էմմա Չոբանյան