Ադրբեջանական հարձակումներն ու ՀԱՊԿ-ի անգործությունը․ դաշնակի՞ց, թե՞ հակառակորդի աջակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 11:38
Պաշտոնանկությունները նախընտրական քայլ է. սափրվելն այս արարի մի մասն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:33
Օպերայի շրջակայքի շինությունները, ամենայն հավանականությամբ, քանդելու ենք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:30
Խոսնակը հաստատում է․ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
18.11.2024 | 11:23
Կարեն Անդրեասյանից հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կկատարի Արմեն Դանիելյանը
18.11.2024 | 11:22
Անգլերենի իմացությունը դպրոցն ավարտող աշակերտների համար առաջնային է․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:14
Անկարան հաստատում է․ Թուրքիան արգելափակել է COP29-ին մասնակցելու մեկնող Իսրայելի նախագահի թռիչքը
18.11.2024 | 11:12
Ֆրանսիայի և Հայաստանի բանակները մասնակցում են Հունաստանում անցկացվող «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
18.11.2024 | 11:05
Չենք հանդուրժելու անորակ սննդի մատակարարում մեր մանկապարտեզներում․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
18.11.2024 | 10:54
Բայդենը թույլատրել է Ուկրաինային ATACMS հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերին
18.11.2024 | 10:43
Աջափնյակ վարչական շրջանը նոր ղեկավար ունի, նախկին ղեկավարը նշանակվել է պոլիկլինիկայի տնօրեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 10:22
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան
18.11.2024 | 10:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 18-ի դրությամբ
18.11.2024 | 09:50
Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Կոմիտեն պաշտոնապես հաստատեց
18.11.2024 | 09:47
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի լարվածության ֆոնին հերթական անգամ  ուշադրության կենտրոնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անգործությունը:

Տարիներ շարունակ, երբ ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծվել են ոչ միայն  Արցախի, այլև Հայաստանի պաշտպանական դիրքերն ու բնակավայրերը, առավելագույնը, որ արել է ՀԱՊԿ-ն, անատամ և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չդատապարտող հայտարարություններով հանդես գալն է եղել: Քիչ չեն նաև դեպքերրը, երբ ՀԱՊԿ-ն ընդհանրապես չի արձագանքել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացմանը: Եվ եթե արցախա-ադրբեջանական սահմանին կատարվող իրադարձություններին ՀԱՊԿ-ն ֆորմալ առումով պարտավոր չէ արձագանքել, ապա այլ է իրավիճակը կառույցի անդամ Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձությունների դեպքում։

Ամենաթարմ օրինակը հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների կապակցությամբ ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությունն է, որը հավասարության նշան դրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ կոչ անելով երկու կողմերին դադարեցնել մարտական գործողությունները: Սա այն դեպքում, երբ  Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ և հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, իսկ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետում նշված է՝ «Եթե կազմակերպության անդամ-պետություններից մեկը ենթարկվում է ագրեսիայի՝ զինված հարձակման, որը սպառնում է ՀԱՊԿ որևէ անդամ-պետության անվտանգության կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ապա մյուս անդամ-պետությունների կողմից այդ ագրեսիան դիտարկվում է ագրեսիա՝ ընդդեմ պայմանագրի բոլոր անդամ-պետությունների: Անդամ-պետություններից որևէ մեկի նկատմամբ ագրեսիայի դեպքում մյուս բոլոր անդամ-պետությունները՝ այդ անդամ-պետության խնդրանքով, անհապաղ կերպով նրան են տրամադրում անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ ռազմական»:

Հուլիսի 14-ին ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ժամանակ կառույցում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը կոչ է արել դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն՝ համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։

Թե դաշնակից երկրներն ինչպես են պատասխանել այս կոչին և արդյո՞ք ՀԱՊԿ-ի արձագանքը բավարարում է պաշտոնական Երևանին, ԱԳՆ մամուլի խողնակ Աննա Նաղդալյանը Factor TV-ի հետ զրույցում ասաց՝ հուլիսի 18-ին հնչեցված մեկնաբանությանը արտաքին քաղաքական գերատեսչությունն ավելացնելու ոչինչ չունի:

Փորձագիտական շրջանակնները պնդում են, որ սահմանային լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ն պետք է անհապաղ նիստ հրավիրեր և դատապարտեր Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, սակայն կառույցը լղոզված և ոչինչ չասող հայտարարություն է տարածել:

Որպեսզի ընդհանրական պատկերացմում լինի, թե հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրմամբ տեղի ունեցող ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ն տարբեր տարիների ինչպես է արձագանքել, Factor TV-ն վերհիշել է կառույցի կողմից խնդրի վերաբերյալ տարածված հայտարարությունները:

Այսպես, 2014 թվականի հունվարի  23-ի երեկոյան ադրբեջանական զինուժը խախտել էր հրադադարի ռեժիմը և տարբեր զինատեսակներից ավելի քան 300 կրակոց արձակել Տավուշի մարզի Մովսես, Չինարի և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից ոտքից վիրավորվել էր Տավուշի մարզի Այգեպարի բնակչուհի, 16-ամյա Լիանա Անիկյանը։ Գնդակը նրան կպել էր տանը գտնվելու ժամանակ: Զուգահեռաբար, Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձ էր արել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով․ հայկական կողմն ունեցել էր մեկ զոհ:

Տավուշում խաղաղ բնակչի վիրավորվելու փաստին ՀԱՊԿ-ն ընդհանրապես չէր արձագանքել: 2014-թ հունվարի վերջին ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը լրատվամիջոցներից մեկի հարցին, թե ՀԱՊԿ-ում ի՞նչ են մտածում կազմակերպության անդամ Հայաստանի ու կազմակերպության մաս չկազմող Ադրբեջանի միջև շարունակվող զինված ընդհարումների վերաբերյալ, որոնց արդյունքում հայկական կողմում կան կորուստներ, պատասխանել էր՝ զինված ընդհարումների մասին կառույցում տեղյակ չեն, հետևաբար՝ որևէ կարծիք հայտնել չեն կարող:

Ամիսներ անց՝  2014 թ հուլիսի 31-ից մինչև օգոստսի 4-ը ծավալվող մարտական գործողությունների ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին, կրկին Տավուշի ուղղությամբ, ադրբեջանական  հատուկ ստորաբաժանումներն իրականացրեցին 20 դիվերսիա, որոնց ադյունքում հայկական կողմը ունեցավ 5 զոհ, 4 վիրավոր։ Օգոստոսի 7-ին հայկական կողմից գերեվարվեց և սպանվեց մեկ քաղաքացիական անձ՝ Չինարի գյուղի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանը։ Զուգահեռաբար, ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակումներ էր իրականացնում նաև Արցախի ուղղությամբ: ՀԱՊԿ-ից, սակայն, այս դեպքում էլ հասցեական հայտարարություն չեղավ։

Ադրբեջանի սանձազերծած հերթական սադրանքի արդյունքում խաղաղ բնակիչներ զոհվեցին նաև 2015 թվականին: Հունվարի 11-ին ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհվել էր Ոսկեվան գյուղի բնակիչ, 1935 թվականին ծնված Սերյոժա Սարգսյանը, փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը գնդակոծությունների հետևանքով զոհվել էր Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 60-ամյա Վանիկ Ղուկասյանը, իսկ փետրվարի 4-ին ադրբեջանական զինված ուժերի դիպուպուկահարի կրակոցից վիրավորվել էր Տավուշի մարզի Մովսես գյուղի բնակիչ 85-ամյա Լևոն Անդրեասյանը:

Հենց փետրվարի 5-ին Երևանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանին ուղղված որևէ դատապարտող խոսք չհնչեցրեց։ Բորդյուժան միայն խորը մտահոգություն հայտնեց սահմանային լարվածության կապակցությամբ:

2016 թվականի դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի արդյունքում հայկական ԶՈՒ-ն 3 զոհ ունեցավ: ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվեցին ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքյանը, շարքայիններ Էդգար Նարայանը և Էրիկ Աբովյանը: Այս անգամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժան արագ՝ հենց նույն օրն արձագանքեց զինված միջադեպին՝ այն որակելով սադրիչ գործողություն, սակայն վերստին հրադադարի ռեժիմը պահպանելու կոչն ուղղված էր երկու կողմերին։

ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններին ի պատասխան ընդամենը անհասցե մտահոգություններ հնչեցնելու պրակտիկան շարունակեց նաև այն ժամանակ, երբ կառույցի գլխավոր քարտուղարը Հայաստանի ներկայացուցիչն էր՝ գեներալ Յուրի Խաչատուրովը: 2018 թվականի սեպտեմբերին հակառակորդի կրակոցից վիրավորվել էր Կոթի գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը և զոհվել պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը: Խաչատուրովի հայտարարությունը չէր տարբերվել մինչ այս  արվածներից, նա միայն մտահոգություն էր հայտնել և կոչ արել դադարեցնել գնդակոծումը հայկական գյուղերի ուղղությամբ:

Քաղաքագետ Արա Պապյանը չի տեսնում այն աջակցությունը, որը ՀԱՊԿ-ն այս օրերին պետք է ցուցաբերեր Հայաստանին: Factor TV-ի հետ զրույցում Արա Պապյանը ՀԱՊԿ-ի նման վարքագիծը բացատրում է կառույցի մաս կազմող Բելառուսի և Ղազախստանի՝ Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններով, որոնք պատրաստ չեն վտանգել հանուն ֆորմալ դաշնակից համարվող Հայաստանի։

Արա Պապյանն ընդգծում է՝ սահմանային միջադեպերի վերաբերյալ ՀԱՊԿ-ն մշտապես այնպիսի դիրքորոշում է հայտնում, ասես Ադրբեջանը ևս այս կազմակերպության անդամ պետություն է:

Այնուհանդերձ, Արա Պապյանը նշում է՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին Հայաստանը պետք է մտածի այն ժամանակ, երբ կառույցին համարժեք այլ կազմակերպության կանդամակցի:

Իսկ ահա ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հայ-ադրբեջանական վերջին սրացումների վերաբերյալ ՀԱՊԿ-ի հայտարարությունը բավարար է համարում:

Ըստ ՀԱՊԿ կանոնադրության, հիշեցնենք, եթե հարձակում է լինում անդամ պետության վրա, ապա տվյալ երկիրը պետք է դիմի մյուս անդամներին՝ օգնության համար: Նախկին իշխանության օրոք փորձագիտական շրջանակներից կարծիքներ էին հնչում, թե պաշտոնական Երևանը մտավախություն ունի, որ ՀԱՊԿ-ից մերժում կստանա, դրա համար էլ չի դիմում՝ այդ կառույցում բարեկամների բացակայության փաստն ակնառու չդարձնելու և  շուկայականից էժան գնով զենք գնելու հնարավորությունը չկորցնելու նպատակով: Հուլիսի 12-ի դեպքերից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ օգնության անհրաժեշտություն չունի: Իշխանական պատգամավորը, Factor TV-ի հարցին ի պատասխան, նշում է, որ Երևանում ՀԱՊԿ-ից օգնություն չստանալու հետ կապված մտահոգություններ չունեն, բայց շեշտում է՝ կառույցի արդյունավետության բարձրացման լրացուցիչ անհրաժեշտություն կա։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ օրերս Factot TV-ի եթերում անդրադառնալով ՀԱՊԿ-ի արձագանքին և Հայաստանին ու Ադրբեջանին նույն հարթության վրա դնելուն՝ ասել էր, որ ՀԱՊԿ-ը չի կարող դրսևորել լիարժեք դիրքորոշում, քանի որ նախ դրա համար պետք է լինի ՀԱՊԿ, իսկ ՀԱՊԿ-ի փոխարեն կա ընդամենը ցուցանակ:

Ի դեպ, որոշ ընդդիմադիր գործիչներ այս օրերին ՀԱՊԿ-ի պահվածքը փորձում էին բացատրել այն հանգամանքով, որ հեղափոխությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք առաջադրվեց և նա հետ կանչվեց։ Ի պատասխան նման պնդումների՝ Հակոբ Բադալյանը հիշում է, թե ինչպես էր ՀԱՊԿ-ն անգործության մատնված նաև նախկին իշխանության օրոք, երբ Խաչատուրովը դեռ կառույցի գլխավոր քարտուղար չէր:

Թե Հայաստանի քաղաքական ղեկավարությունն Ադրբեջանի վերջին ագրեսիայի և  Մեծամորի ատոմակայանը խոցելու սառնալիքների ֆոնին ՀԱՊԿ-ի անգործությունից ինչ հետևություններ կանի՝ առայժմ  հայտնի չէ․ պաշտոնական մակարդակով այս հարցին անդրադարձ դեռ չի եղել։ Ըստ ամենայնի, այս հարցը կգա քաղաքական քննարկումների օրակարգ՝ սահմանային լարվածության թուլացումից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան