Ամերիկայի հայկական համագումարը ԱՄՆ նախագահին հորդորել է կրճատել Ադրբեջանի ռազմական ֆինանսավորումը

Լուրեր

10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
Բոլորը

Ամերիկյաի հայկական համագումարը Միացյալ Նահանգների նախագահին ուղղված նամակում հորդորել է վարչակազմին կտրուկ փոխել իր քաղաքականությունը ՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակումները:

Համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանը և Վան Գրիգորյանը նամակում մասնավորապես նշել են. «Ադրբեջանի շարունակական հարձակումները քրիստոնեական Հայաստանի վրա, որոնք սկսվել են հուլիսի 12-ին՝ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ և խրախուսմամբ, պետք է ազդարարեն  վարչակազմի քաղաքականության կտրուկ փոփոխության անհրաժեշտությունը»:

Հայկական վեհաժողովը շեշտել է պայքարի այս փուլում ամենից շատ խոսվող կետի մասին: 2016-ի քառօրյա պատերազմից հետո կողմերը պետք է իրականացնեին ուժեղացված մոնիտորինգ և հետաքննական մեխանիզմ ՝ օգնելու հրադադարի պահպանման ապահովմանը: Եվ, միայն Ադրբեջանն է արգելափակել այդ միջոցառումները, որպեսզի իր լոբբիստներն ու կառավարությունը փորձեն ավելի շատ դաժանություններ կոծկել:

Համագումարի համանախագահները նշել են նաև ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական աջակցության մասին՝ մասնավորապես ընդգծելով, որ Ադրբեջանին տրվող ռազմական աջակցությունը ակնհայտորեն նպաստել է Ալիևի վարչակարգի կողմից զինադադարի խախտումներին և անմեղ քաղաքացիների կյանքեր խլելուն: Համանախագահները կոչ են արել վարչակազմին անհապաղ կրճատել Ադրբեջանին տրամադրվող ամբողջ ռազմական ֆինանսավորումը և վերականգնել Հայաստանի հետ ռազմական օգնության հավասարությունը:

Բացի այդ, համանախագահները նախագահին հորդորել են հստակ հանրային մեսիջ հղել նաև Թուրքիային: