181 երեխա` միջին և ծանր կլինիկական ընթացքով բուժում է ստացել COVID բաժանմունքում. ամփոփ տվյալներ

Լուրեր

12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Արաբկիր» բժշկական կենտրոնն ամփոփելել է 3 ամսվա աշխատանքը: ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ COVID-վարակված առաջին երեխան «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել մարտի 31-ին: Դրանից հետո անցած երեք ամիսների ընթացքում «Արաբկիր» է դիմել տարբեր ախտանշաններով 4527 երեխա, որոնցից 3725-ը բժշկական խորհրդատվություն եւ ծառայություններ է ստացել ամբուլատոր պայմաններում, իսկ 802-ը` ստացիոնար:

Համաձայն ԱՆ կանոնակարգի` անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցեղ COVID- կասկածելի ախտանշաններով 621 երեխա հոսպիտալացվել է ժամանակավոր մեկուսացման բաժանմունքնում, իսկ 181 երեխա` միջին եւ ծանր կլինիկական ընթացքով` թոքաբանական իզոլացված-COVID բաժանմունքում:

COVID- բաժանմունքում բուժված 38 օրականից մինչեւ 18 տարեկան երեխաների մի մասն ունեցել է վիճակը ծանրացնող զուգակցված խնդիրներ, մասնավորապես, օնկոլոգիական եւ օնկոհեմատոլոգիական հիվանդություններ (քիմիաթերապիա ստացած 4 երեխա), Էպիլեպսիա եւ այլ նյարդաբանական խնդիրներ, գենետիկ հիվանդություններ, սրտի բնածին արատ, վիտամին B12-ի դեֆիցիտ, երիկամային անբավարարություն, աղեստամոքսային համակարգի խնդիրներ:

Երեխաներից մեկը եղել է վերին շնչուղիների բնածին ստենոզով, տրախեոստոմայով: Մեկ երեխա Մոսկվայում լյարդի փոխպատվաստման էր ենթարկվել, ուներ թոքաբորբ եւ նրա ամբողջ ընտանիքը վարակակիր էր: Այս ընթացքում «Արաբկիր» ԲՀ-ում ախտորոշվել եւ բուժվել է Կավասակի եւ կավասակիանման հիվանդությամբ 8 երեխա, որոնցից 5-ի մոտ բազմահամակարգային բորբոքային համախտանիշը ասոցացված է եղել COVID- վարակի հետ: 8 երեխայից 7-ը ստացել է ներերակային իմունոգլոբուլին, իսկ 1-ի մոտ դիտվել է ինքնալավացում եւ նա իմունոգլոբուլին չի ստացել: Եղել են նաեւ զուգակցված վարակներով դեպքեր`սալմոնելյոզ, կլոստրիդիոզ, շիգելյոզ, ռոտավիրուս, գրիպ B եւ Էբշտեյն-Բարր վիրուսային վարակ: Ուրախությամբ արձանագրում ենք, որ բոլոր երեխաները «Արաբկիր» ԲՀ-ից դուրս են գրվել առողջացումով:

Նշենք, որ «Արաբկիր» ԲՀ-ն այս ընթացքում մեծ գործունեություն է ծավալել նաեւ Երեւանի 2 մանկատներում` «Մարի Իզմիրլյանի անվան» եւ Նորքի «Մանկան տուն», եւ ի պատիվ բուժաշխատողների ու մանկատների անձնակազմերի, այսօր քաղում ենք նաեւ այդ համագործակցության պտուղները` ասելով, որ մանկատների բոլոր երեխաները նույնպես ապաքինվել են: