Սամվել Բաբայանն ինձ համար կմնա որպես «Կամանդույուշչի». Ցվետանա Պասկալևա

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին 6 տարվա ազատազրկման դատապարտելու փաստը ցավոտ են ընդունել նրան ճանաչող մարդիկ, մարտական ընկերները, համակիրները: Նրանց թվում է բուլղարացի լրագրող, վավերագրող Ցվետանա Պասկալևան:

Factor.am -ի հետ զրույցում նա ասաց. «Ես հավատում եմ այդ մարդուն և միշտ եմ հավատացել: Ես նրան հիշում եմ որպես վաստակավոր մարդ և «Կամանդույուշչի», նա այդպիսին էլ կմնա ինձ համար, որովհետև ես հիշում եմ այն ամենը, ինչ եղել է»:

Պասկալևան չցանկացավ խոսել դատաքննության և Սամվել Բաբայանին ներկայացված մեղադրանքների մասին: «Այս գործով ես ընդամենը կարդում եմ այն, ինչ գրում են կայքերում լրագրողները: Ես ոչ մի անգամ ներկա չեմ եղել դատական նիստերի ժամանակ, փաստերի չեմ տիրապետում և որևէ կարծիք չեմ կարող հայտնել նրան մեղսագրվող, գուցե, վերագրվող արարքների մասին, չգիտեմ, որն է ճիշտ այս դեպքում: Կարծում եմ՝ Դուք, հայ լրագրողներդ, պետք է անեք այն, ինչ անհրաժեշտ է Կամանդույուշչիի համար»:

Նկատելով, որ Սամվել Բաբայանը ժպիտով հեռացավ դատարանի դահլիճից՝ Պասկալևան նշեց. «Նա միշտ ունեցել է բավական ներքին ուժ՝ բոլոր իրավիճակներում բարձրության վրա գտնվելու համար»:

Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը մեղավոր է ճանաչվել մի խումբ անձանց «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել դրդելու, ինչպես նաև հանցավոր ճանապարհով կեղծ թղթադրամներ ձեռք բերելու մեջ: Բաբայանն իր մեղադրանքը չի ընդունել և իր վերջին խոսքում պատմել է ներկաներին, որ քննիչներն իր հետ հիմնականում քաղաքական զորւյցներ են տարել: Հավելենք որ 2001 թվականին նա դատապարտվել էր ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ պատվիրելու համար, իսկ երեք տարի անց ներում էր ստացել վերջինիս կողմից:

 

Սյուզան Սիմոնյան