Սամվել Բաբայանն ազատազրկվեց 6 տարով. ԼՂ ՊԲ նախկին հրամանատարի խոսքով՝ «Պատվերը լավ կատարվեց» 

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյսուների գործով դատավճիռը: Ըստ դատավորի որոշման՝ Սամվել Բաբայանն անազատության մեջ կմնա 6 տարի: Դատավճռի հրապարակվելուց հետո Սամվել Բաբայանը հայտարարեց՝ պատվերը լավ կատարվեց, իսկ լրագրողների ճշգրտող հարցին՝ արդյոք պատվիրատուն Սերժ Սարգսյանն էր, ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատարը պատասխանեց՝ «դուք ասացիք»:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք էր առաջադրված 7 անձի, Սամվել Բաբայանից բացի՝ նրանցից միայն երկուսը պատիժը կկրեն անազատության մեջ՝ Սանասար Գաբրիելյանը 3 տարի ժամկետով և Անդրանիկ Պողոսյանը՝ 2: Մյուսները պայմանականորեն ազատ արձակվեցին։

Նիստի ավարտին Սամվել Բաբայանի համախոհ, «Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց՝ իշխանություններն այս քայլով մեծ հարված հասցրին Հայաստանի Հանրապետությանը. «Մեր իսկ ձեռքերով, մեր բանակն անգամ պատերազմի ժամանակ ղեկավարած մարդուն նեկայացնում ենք որպես հանցագործ, փողերի լվացման մեջ մեղադրվող հանցագործ»:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ ձերբակալված Սամվել Բաբայնը մեղադրվում էր «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու, ինչպես նաև փողերի լվացման մեջ։ Նրա ազատազրկումը քաղաքական որոշում էր, Factor.am-ի հետ զրույցում ասաց նիստին ներկա, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը. «Իշխանությունները վտանգ էին զգում, տեսնելով, թե ինչպես են Արցախում ընդունում Բաբայանին, այստեղ ևս բոլորն ակնածանքով էին նրան վերաբերվում, և մտավախություն ունեին, որ ընտրական և հետընտրական գործընթացներ կսկսվեն: Նրանք Բաբայանին ուղղակի մեկուսացրին, և վեց տարին էլ պատահական չէր հաշված, որ հաջորդ ընտրություններին էլ Սամվել Բաբայնաը ընտրություններից դուրս մնա»:

Սամվել Բաբայանի փաստաբանը՝ Ավետիս Քալաշյանը, չբացառեց վճռի բողոքարկումը, ընդհուպ՝ մինչև Եվրոպական դատարան, սակայն իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելուց ձեռնպահ մնաց՝ «ես լիազորված չեմ նման հայտարարություն անել»:

Լիլիթ Շաբոյան