Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դատարան հրավիրել Գագիկ Հարությունյանին և մի շարք դատավորների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանն այսօրվա դատական նիստին միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը։

Փաստաբան Հայկ Ալումյանն առաջարկեց ցուցակի մեջ ներառել հիմա արդեն ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին և ՍԴ մի շարք դատավորների՝ Հրանտ Նազարյանին, Վլադիմիր Հովհաննիսյանին, Ֆելիքս Թոխյանին և Կիմ Բալայանին, որոնք քննել են նախագահի թեկնածուներ Տիգրան Կարապետյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի բողոքները:

Փաստաբանի խոսքով՝ նրանք կարող են գործի համար կարևոր տեղեկություններ հայտնել, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքի շրջանակում ՍԴ-ի վրա ենթադրվող ճնշման վերաբերյալ:

Փաստաբանը նաև միջնորդեց դատարան հրավիրել Սամվել Մայրապետյանին, որը կարող է կարևոր տեղեկություններ հայտնել մեղադրանքի մյուս մասով: Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հրավերը, որը ստորագրել է մեղադրանքի համար կարևոր 0038 հրամանը: Մեկնաբանելով այն հարցը, որ թվարկվածներից ոմանք անցնում են այլ կարգավիճակով, փաստաբանը նշեց, որ նրանց կարող են հարցաքննել ցանկացած կարգավիճակով, այդ թվում՝ այն, որով անցնում են:

Մանրամասները՝ տեսանյութում: