Սան Ֆրանցիսկոյի դատարանը դատապարտել է ռուս հաքերին

Լուրեր

12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
12.10.2026 | 17:40
Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է Brexit-ին Ռուսաստանի միջամտության մասին
12.10.2026 | 17:32
«Կարապետյանի դեմ քրգործ կա նաև Ֆրանսիայում, նշանակում է՝ այնտեղ քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 17:27
Պեսկովը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր էներգետիկ հրադադարի շուրջ շփումների շարունակության մասին
12.10.2026 | 17:23
IDBank-ը իր 35-ամյակի միջոցառումների շրջանակում համագործակցության հուշագիր է կնքել Մատենադարանի հետ
12.10.2026 | 17:18
Սա ձեր առաջին թեստն է, պարոն Գաբրիելյան, հիմա անցնո՞ւմ եք, թե՞ չեք անցնում․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սան Ֆրանցիսկոյի դատարաններից մեկը դատապարտել է Ռուսաստանի քաղաքացի Եվգենի Նիկուլինին, որը, ըստ մեղադրանքների, ութ տարի առաջ հաքերային հարձակումներ և կիբերհափշտակումներ է իրականացրել` թիրախի տակ առնելով ամերիրիկյան սոցիալական լրատվամիջոցները, այդ թվում LinkedIn-ը և Dropbox-ը: Ուրբաթ օրը դատարանը հայտնել է, որ դատավճիռը կհրապարակվի սեպտեմբերի 29-ին:

32-ամյա Նիկուլինին սպառնում է տասը տարի բանտարկության պատիժ՝ հափշտակված գաղտնագրերի, ինչպես նաև համակարգիչներ վիրուսներ ուղարկելու համար:

Նշվում է, որ Նիկուլինը 2012 թվականին սոցիալական ցանցերում տասնյակ միլիոնավոր օգտատատերերի գաղտնագրեր է բացահայտել ու մտել նրանց հաշվեհամարներ: Տվյալների մի մասը վաճառքի է հանվել ռուսական հաքերային մի ֆորումի ժամանակ:

Նիկուլինը, որի մտավոր առողջությունը ստուգելու համար դատարանն անցկացրել էր հոգեբանական ստուգումներ, չի ընդունում իր դեմ հարուցված մեղադրանքները: Նրա դատապաշտպանը հայտարարում է, որ բողոքարկելու են, իր խոսքերով ասած, «հսկայական անարդարության» մասին այս վճիռը:

Նիկուլինին ձերբակալել էին Չեխիայի Հանրապետությունում 2016 թվականին և արտաքսել ԱՄՆ դրանից տասնյոթ ամիս անց: Այդ քայլը զայրացրել էր Մոսկվային, որը խնդրել էր Չեխիայի իշխանություններին իրեն հանձնել Նիկուլինին, ակնարկելով, որ այստեղ նրան կասկածում են 2009 թվականին 2000 դոլար առցանց հափշտակելու համար:

Նիկուլինի դատավարությունը Կալիֆորնիայում սկսվել էր մարտի սկզբին, սակայն ընդհատվել էր կորոնավիրուսի համաճարակի պատճառով, երբ բանտային դատավարությունները գրեթե լիովին հետաձգվեցին ամբողջ ԱՄՆ-ի տարածքում: