«Եթե ապացուցես, հրաժարական կտամ». Էրդողանը՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդին

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է օֆշորային գոտում իր հարազատների ունեցած ընկերությունների մասին՝ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարությանը:

Ըստ թուրքական «Gazetekarınca.com» լրատվական կայքի՝ Էրդողանը, հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել նախագահի պաշտոնից ու դուրս գալ քաղաքականությունից, եթե ընդդիմության առաջնորդը ապացուցի ասածները. փոխանցում է EH-ն:

Ստամբուլում «Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի» թեմայով մի միջոցառման ժամանակ ելույթ ունեցած Էրդողանը մասնավորապես ասել է. «Ասում է, (նկատի ունի Քըլըչդարօղլուին-EH) թե երեխաներս, եղբայրս, քենակալս ու խնամիս միլիոններ են ուղարկել արտերկիր: Ավելի վաղ էլ պնդել էր, թե ես 3 մլրդ դոլար գումար ունեմ: Հիմա հարցնում եմ այդ անձին, որի անունը (Քըլըչդարօղլու-EH) նույնիսկ չեմ ուզում արտասանել, եթե պնդումներիդ վերաբերյալ փաստաթղթեր ունես, ներկայացրու ժողովրդին և ես կանեմ անհրաժեշտը: Եթե չապացուցես, պետք է հրաժարվես քաղաքականությամբ զբաղվելուց: Եթե ապացուցես, կթողնեմ և՛ քաղաքականությունը, և՛ նախագահի պաշտոնը»:  

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը  հայտարարել էր, որ Էրդողանի ընտանիքն ու հարազատները օֆշորային գոտում միլիոնավոր դոլարների ներդրում են արել:

«Սիրելի Էրդողան, ես քեզ հարց եմ տալիս: Գիտե՞ս, որ երեխաներդ, եղբայրդ, քենակալդ, խնամիդ ու նախկին գլխավոր գրագիրդ միլիոնավոր դոլարներ են ներդրել մի ընկերության մեջ, որը գտնվում է օֆշորային գոտում»,- մասնավորապես ասել էր Քըլըչդարօղլուն նոյեմբերի 21-ին ԺՀԿ-ի կուսակցական ժողովում ունեցած ելույթի ժամանակ: