Նոր չափորոշիչներով հայոց լեզվի ժամաքանակը դպրոցներում կնվազի՞, որտե՞ղ են ռիսկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայոց լեզու առարկան հերթական անգամ հայտնվել է քննարկումների կիզակետում:  Նախկինում  դրանք ծավալվում էին բուհերում առարկան ոչ պարտադիր դարձնելու թեմայի շուրջ, իսկ հիմա արդեն խոսքը վերաբերում է դպրոցներում առարկայի  ժամաքանակի հնարավոր նվազեցմանը:

Հանրակրթության պետական չափորոշչի նոր նախագծի համաձայն դպրոցներում սահմանվելու են ոչ թե ուսումնական բնագավառներին հատկացվող ժամաքանակները, այլ դրանց տոկոսային միջակայքերը։ Այսինքն՝  ամեն  դպրոց կարող է ձևավորել սեփական ուսումնական պլանը՝ առաջնորդվելով առավելագույն ժամաքանակով, որը տրված է աղյուսակով։ Ըստ դրա՝ մեծ տեղ է հատկացված բնագիտական, ճարտարագիտական առարկաներին, ինֆորմատիկային, մաթեմատիկային, աշխարհագրությանը.  միջին և ավագ դպրոցներում այդ թիվը  կազմում է մինչեւ 38%, տարրական դպրոցում այն մինչեւ 28% է։ Փոխարենը՝ հայոց լեզվի եւ գրականության տոկոսներն այս աղյուսակում առավել պակաս են։ Տարրական դպրոցում հայոց լեզվի և գրականության համար սաhմանվել է 15-20%, միջին դրոցում՝ 10-15% և ավագում՝ 9-14%։ Նախագծի համաձայն 1-6-րդ դասարաններում հայոց լեզուն և գրականությունը ներկայացվում են մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին։ Ստացվում է, որ ըստ այս նախագծի դպրոցներին ավելի մեծ ինքնուրույնություն է տրվում, նրանց հանդեպ  կիրառվում է լիբերալ մոտեցում, սակայն միաժամանակ այդ կառույցները ստանձնում են հսկայական պատասխանատվություն:

Մի շարք մասնագետներ, ծնողներ և պարզապես հայոց լեզվի նշանակությունը կարևորող անձիք նախագծի վերաբերյալ  իրենց մտահոգությունն են  հայտնում և կոչ են անում վերանայել այն: Լեզվաբան Նարինե Դիլբարյանը Factor.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ  մեր դպրոցները դեռևս  պատրաստ չեն ուսումնական պլանը ձևավորելու բեռը վերցնել սեփական ուսերին այն դեպքում, երբ տարիներ շարունակ  հրամցվել է պատրաստի ծրագիր:

Նա նաև նկատում է, որ կրթական քաղաքականություն մշակելիս կարելի էր առաջնորդվել ավելի պարզ մեխանիզմներով, իսկ այն, ինչ առաջարկվում է, կարող է խճճել դպրոցների տնօրինությանն ու  ուսուցչական կազմին: Ինչ վերաբերում է ժամաքանակների բաշխմանը, լեզվաբանը կարևորում է կրթության մեջ համաչափության ապահովումը:

Հանրակրթության պետական չափորոշչի մշակման խմբի անդամ Արտաշես Թորոսյանը շեշտում է՝ ժամաքանակի ավելացումը  կամ նվազեցումը  դասապրոցեսի արդյունավետության և որակի ապահովման  ցուցիչ չէ:  Նա կոչ է անում հետևություններ անել հայոց լեզվի և գրականության առարկայական չափորոշչի հանրայնացումից հետո միայն:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Վահրամ Սողոմոնյանն էլ կարծում է, որ նախագիծը  վտանգներ չի պարունակում. այն ընդամենը փոխում է մոտեցումները: Նրա խոսքով՝ ուսուցիչների համար սա հեղափոխական նախագիծ է լինելու, դժվարություններ, անշուշտ, կառաջանան, ուստի նրանք հատուկ վերապատրաստումներ կանցնեն:

Իսկ ահա կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, թեև  կարևորում է դպրոցների  ինքնուրույնությունը, այնուամենայնիվ, նախագծի  մեջ մի շարք ռիսկեր է տեսնում: Նրա համոզմամբ՝ պետք է ամեն բան անել, որպեսզի դպրոցները ողջամիտ  ընտրություն կատարեն: Կրթության փորձագետը  նկատում է՝ պարզ չէ, թե ով է մշակելու լրացուցիչ աշխատանքի արդյունքում ի հայտ եկող ուսումնական  նյութերը՝ ուսուցիչը, թե՞ նախարարությունը: Ամենամեծ ռիսկը, սակայն Սերոբ Խաչատրյանը  տեսնում է դպրոցների  հնարավոր ձախողման  դեպքում. եթե ծրագիրը չհաջողի, ամբողջ պատասխանատվությունը կարող է ընկնել դպրոցների վրա:

Արտաշես Թորոսյանն էլ պնդում է՝ ազատության ավելացումը ենթադրում է նաև պատասխանատվության ավելացում:  Նրա խոսքով՝ դպրոցներն այլևս չեն կարող ասել, թե ուսումնական պլանը սահմանափակ է  կամ ստեղծագործելու հնարավորություն չի ընձեռում:

Հավելենք, որ չափորոշիչն այժմ տեղադրված է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), այնտեղ մի շարք մասնագետներ հանդես են եկել առաջարկություններով: Այս պահին նախագծին կողմ և դեմ ձայները գրեթե հավասար են:

Աննա Բաբաջանյան