Նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ․ դիմակի էֆեկտիվությունը միջազգայնորեն ապացուցված փաստ է․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետ կապված Հայաստանի Հանրապետությունում իրավիճակը շարունակում է մնալ ծանր և առողջապահական համակարգը շարունակում է աշխատել ծանրաբեռնվածության ռեժիմում։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ ոչ միայն Հայաստանից են այսպիսի լուրեր ստացվում, այլև ամբողջ աշխարհից, բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի նոր ալիք է սկսվում։ Փաշինյանի խոսքով՝ հիմնական խնդիրն այն է, որ քաղաքացիները չեն հավատում իրենց անհատական վարքագծի ազդեցությանը կոնկրետ իրավիճակի վրա։

«Այս պահի դրությամբ 491 մարդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով, և մենք պետք է շարունակենք քաջալերել մեր քաղաքացիներին կրել դիմակ, պահպանել սոցիալական հեռավորություն, ախտահանել ձեռքերը»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը շարունակում է վարչական միջոցներ կիրառել, սակայն նպատակը ոչ թե քաղաքացիներին տուգանելն է, այլ վարակի տարածումը կանխարգելելը, քանի որ դիմակի էֆեկտիվությունը միջազգայնորեն ապացուցված փաստ է։

Մանրամասները՝ տեսանյութում։