Հյուսիսային Կորեան կրկնում է, որ չունի ԱՄՆ-ի հետ հանդիպելու ծրագիր

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Հյուսիսային Կորեան շաբաթ օրը մեկ անգամ ևս կրկնեց, որ չունի Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու ծրագիր: Բանակցություններ Հյուսիսը չի սկսի, քանի դեռ, ըստ Փհենյանի, Վաշինգտոնը չի հրաժարվել իր նկատմամբ «թշնամական» քաղաքականությունից:

Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել Հյուսիսային Կորեայի արտգործնախարարի առաջին տեղակալը, պատասխանելով ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այն մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ նախագահ Դոնալդ Թրամփը մինչև ընտրությունները, հոկտեմբեր ամսին Հյուսիսի առաջնորդ Կիմ Չան Ընին կարող է հրավիրել մասնակցելու հաջորդ գագաթնաժողովին:

Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինը, որը եռանդուն աշխատանք է ծավալում Վաշինգտոնի և Փհենյանի միջև բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ, ևս հայտնել էր լավատեսություն, որ Թրամփն ու Կիմը կհանդիպեն մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները:

Հիշեցնենք, որ երկու առաջնորդների միջև 2018 թվականից ի վեր հանդիպումներ են անցկացվել երեք անգամ, սակայն Վիետնամում երկրորդ գագաթնաժողովի տապալումից հետո հանդիպում տեղի չի ունեցել: Գագաթնաժողովը շատ արագ էր ավարտվել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը հրաժարվել էր ընդունել միջուկային ծրագրից մասնակիորեն հրաժարվելու դիմաց Հյուսիսի նկատմամբ պատժամիջոցները վերացնելու Կիմ Չան Ընի նախապայմանը: