Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է. Տիգրան Ավինյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ։

Սահմանադրությունն առաջին հերթին պետության ու քաղաքացու միջև կնքված քաղաքացիական պայմանագիր է, որով քաղաքացու կողմից դրվում են պետության գործունեության հիմքերը։ Սահմանադրությամբ է քաղաքացին որոշում, թե որոնք են օրենքի սահմանները, որտեղ է սկսվում և ավարտվում պետական ինստիտուտի լիազորությունը, որոնք են հիմնական նպատակները, որոնց պիտի ձգտի պետությունը։

Հայաստանի Հանրապետության քաղաքացին սահմանել է, որ ուզում է տեսնել ինքնիշխան, իրավական, սոցիալական ու ժողովրդավարական պետություն, որտեղ մարդը բարձրագույն արժեք է։ Սրանք են այն նպատակները, հանուն որոնց մենք ծառայում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։

Օրվա խորհրդին համահունչ ու հավատարիմ մնալով պետականության սկզբունքին՝ համավարակի այս օրերին ավելի քան երբևէ կարիք ունենք դրսևորելու բարձր գիտակցություն ու համերաշխություն՝ հանուն պետության ու մարդու կյանքի իրավունքի»։