Արցախում քննարկվել է բանակաշինության բնագավառում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին:
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել են բանակաշինությանը և այս բնագավառում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: