Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմեր Ղարաբաղի մասին. ռեժիսորը՝ Կաննի փառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի մասին

Լուրեր

26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
Բոլորը
«Երբ որ քամին հանդարտվի»  ֆիլմն ընդգրկվել է Կաննի 73-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցակում։ Այս պատվին հետանկախության շրջանի հայկական կինոն արժանանում է առաջին անգամ։ Առաջին անգամ է նաև, որ ACID-ի (Association du Cinéma Indépendant pour sa Diffusion, Անկախ կինոյի տարածման ասոցիացիան) և Կաննի կինոփառատոնի պաշտոնական ցուցակներում համատեղ ներկայացվում է մեկ ֆիլմ՝ անվանվելով «համընդհանուր ֆավորիտ»։
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակում առցանց զրույց-քննարկում է անցկացվել Կաննի 73-րդ կինոփառատոնի մասնակից «Երբ որ քամին հանդարտվի» (Si Le Vent Tombe) ֆիլմի մտահղացման, արտադրական, հետարտադրական և փառատոնային ճանապարհի մասին:
Հանդիպմանը մասնակցել են ֆիլմի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը և պրոդյուսեր Անի Որսկանյանը: Հանդիպումը վարել է «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:
Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանը, անդրադառնալով «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմին, ընդգծել է, որ 11 տարի առաջ Արցախ այցելելուց հետո որոշեց աշխարհին պատմել հայկական երկրորդ հանրապետության մասին։
«Ուզում էի նկարահանել մի ֆիլմ, որը պատմեր Ղարաբաղի մասին, չէի ուզում նկարել վավերագրական կինոնկար»,- նշել է Նորա Մարտիրոսյանը:
«Ես չեմ փորձում ֆիլմով ասել՝ ով  է ճիշտ, ով` սխալ, փորձում եմ փաստեր ներկայացնել։ Ոչ մի կարծիք չեմ հայտնում, հիմնվում եմ փաստերի վրա։ Իմ ֆիլմը չի նայում դեպի անցյալ, ես չեմ պատմում անցյալի մասին, ներկայացնում եմ ներկան, հայացք եմ ձգում դեպի ապագա»,-ասել  է Նորա Մարտիրոսյանը։
Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրություն է։