Շնորհակալություն, որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր առողջությունը. նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է լիտվացի բուժաշխատողների խմբին

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է լիտվացի բուժաշխատողների խմբին, որը Հայաստանում է՝ օգնելու հայ գործընկերներին կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Lիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Հայաստանում Շվեդիայի գործերի հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանը:

Նախագահ Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բժիշկներին՝ օգնության ձեռք մեկնելու համար: «Հայաստանի քաղաքացիների և ողջ աշխարհի հայության անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այն ամենի համար, ինչ անում ենք. որ հանուն մեզ օգնելու վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը,-դիմելով բժիշկներին՝ ասել է նախագահ Սարգսյանը: -Շնորհակալություն նաև Լիտվայի կառավարությանն ու իմ բարեկամ, նախագահ Գիտանաս Նաուսեդային, որի հետ վերջերս տեսակապով անկեղծ քննարկում ունեցանք: Բարձր եմ գնահատում այս աջակցությունը»:

Դեսպան Անդրեա Վիկտորինը նույնպես շնորհակալություն է հայտնել բժիշկներին Հայաստան այցելելու համար՝ կարևոր համարելով համավարակի ընթացքում Եվրամիության անդամ-երկրների աջակցությունը: Նա տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Իտալիայից և Գերմանիայից նույնպես խմբեր կժամանեն: «Նման այցելությունները կարևոր են նրանով, որ մասնագետները կարող են իրենց փորձը փոխանակել, աշխատել միասին, ինչը շատ օգտակար է: Մենք պետք է ավելին անենք՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտական հետազոտությունների իրականացման ասպարեզում համագործակցությունն ավելի խորացնելու համար: Հուսով եմ, որ բոլորս միասին կհաղթահարենք այս ճգնաժամը»,-ասել է դեսպանը:

Հայաստանում Lիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն նույնպես երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից կարևոր է համարել լիտվացի բժիշկների այցելությունը: «Կարծում եմ, սա երկու երկրների միջև առողջապահության ոլորտում ավելի խորը համագործակցության ընդամենը սկիզբն է: Սա նաև լավ հնարավորություն է՝ կիսվելու մասնագիտական փորձով և առավել պատրաստ լինելու համավարակի հաջորդ հնարավոր ալիքներին: Հպարտ եմ, որ կարողանում ենք այս փուլում օգնել բարեկամ հայ ժողովրդին»,-նշել է դեսպանը:

Լիտվացի բժիշկները ներկայացրել են իրենց փորձն ու առաջարկությունները համավարակի դեմ առավել արդյունավետ պայքարելու եղանակների վերաբերյալ:

Հանդիպման ավարտին նախագահ Սարգսյանը բոլորին հրավիրել է համավարակից հետո ընկերներով ու ընտանիքներով կրկին այցելել Հայաստան, պահպանել իրենց հայ գործընկերների հետ կապերն ու երկու երկրների միջև ավանդական բարեկամությունը: