Մոսկվայում Սահմանադրության փոփոխությունների դեմ ցույց կանցկացվի

Լուրեր

10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 12:04
11 տարի հետախուզման մեջ գտնվող՝ 10.9 մլն եվրո հափշտակության գործով մեղադրյալը հայտնաբերվել է. նախաքննությունն ավարտվել է
10.08.2026 | 12:00
Ովքեր կդառնան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ. քննարկում խորհրդարանում․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 11:54
Նարեկ Կարապետյանը ՔՊ-ական պատգամավորի նվիրած 5-րդ դասարանի պատմության գրքից մի հատված կարդաց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 11:45
ՔՊ-ն որոշել է 13 կողմ քվե ապահովել Վարդևանյանի ընտրվելու համար. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի իշխանությունները համաձայնեցրել են ՌԴ Սահմանադրությունում փոփոխությունների դեմ ցույցը։ Այն տեղի կունենա հուլիսի 4-ին։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ակցիայի կազմակերպիչներից «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովի խոսքով՝ ցույցին հազար մարդ է մասնակցելու։

«Ակցիան բաց է բոլոր նրանց համար, ովքեր չեն քվեարկել Սահմանադրության փոփոխությունների օգտին»,- նշել է նա։

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Մոսկվայում զանգվածային ակցիաներն այս պահին արգելված են։ Հունիսի 10-ին Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ խորհրդակցության ժամանակ նշել էր, որ համապատասխան սահմանափակումը կարող է հանվել հուլիսի սկզբին։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ՌԴ-ում մեկնարկել է հունիսի 25-ից։ Այն կանցկացվի մինչև հուլիսի 1-ի երեկոյան։

ԿԸՀ-ի տվյալներով՝ քվեարկության առաջին օրը ընտրողների մասնակցությունը կազմել է 9.2 տոկոս կամ 10.000.126 ընտրող՝ ներառյալ հեռահար քվեարկության տվյալները։