Այս համաձայնագիրն ապացուցեց՝ Հայաստանը կարող է ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարել. Մարգարիտ Եսայան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանի խոսքով՝ Եվրամիության անդամ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը  մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը:

«Այնպես չէ, որ մենք հենց հիմա եկանք այդ գիտակցության: Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծում եղել է Եվրոպական երկրների հետ համագործակցությունը: Ի դեպ, այդ համագործակցությունը դե ֆակտո եղել է, պարզապես այսօր արդեն կարող ենք ասել, որ վերջապես համաձայնագիրը ստորագրվում է»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Մարգարիտ Եսայանի պնդմամբ՝  որևէ արգելք չի եղել, որը կարող էր խոչընդոտել համաձայնագրի ստորագրմանը:

«Ընդ որում՝ չի էլ կարող որևէ պետություն մեզ արգելել: Մենք մշտապես մոռանում ենք , որ Հայաստանն ազատ և ինքնիշխան պետություն է, և ինքն է իր արտաքին քաղաքական ուղեգիծը գծում՝ ելնելով սեփական շահերից: Դա եղել է և՛ ԵՏՄ-ի դեպքում, և՛ այսօր այս համաձայնագրի ստորագրումը բխում է բացառապես Հայաստանի շահերից»,- շարունակեց պատգամավորը:

Հիշեցնենք՝ Բրյուսելում այժմ ընթանում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ակնկալվում է, որ կստորագրվի Հայաստան-Եմ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր:

Հարցաազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան