Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման մեկ նոր դեպք
Արցախում հունիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 114 դեպք, որոնցից 77-ը՝ բուժված. այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
COVID-19-ը հաստատվել է Հադրութի շրջանի բնակչի մոտ, ով մեկուսացված էր շուրջ 2 շաբաթ, և նախօրեին իրականացված թեստավորման արդյունքը դրական ելքով էր: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսի 1 դեպք:
Արցախում ընդհանուր առմամբ թեստավորվել է 1 828 մարդ, կա մեկուսացված 68 անձ։ Մահվան դեպքեր չեն արձանագրվել։