Հանրապետության նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել

Լուրեր

10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների տարածած այն տեղեկության, թե՝ այսօր կառավարության նիստում որոշում է կայացվել ՀՀ նախագահի աշխատակազմի պահպանման կարիքների բավարարման համար նախատեսված ծախսերն ավելացնելու մասին, նախագահի աշխատակազմը հայտնում է, որ կառավարության հիշյալ որոշման վերաբերյալ տարածված մեկնաբանությունները թյուրըմբռնման կամ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու հետևանք են: Նախագահի աշխատակազմին պետական բյուջեից որևէ լրացուցիչ գումար չի հատկացվել:

ՀՀ կառավարության ս.թ. հունիսի 25-ի նիստում Հանրապետության նախագահի աշխատակազմի՝ 2020թ. ՀՀ պետական բյուջեով հաստատված ծախսերն ավելացնելու կամ որևէ լրացուցիչ միջոցների հատկացման մասին հարց չի ներկայացվել: Կայացված որոշմամբ ընդամենը փոփոխություն է կատարվել ՀՀ նախագահի աշխատակազմին 2020 թվականի համար պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված և հատկացված միջոցներով ծախսեր իրականացնելու ընթացակարգում` փոփոխելով սահմանված չափաքանակները: Պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների ընդհանուր գումարը մնացել է նույնը, կրկնենք՝ այն չի ավելացել:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահի աշխատակազմը, ելնելով կորոնավիրուսի համավարակով ստեղծված իրավիճակից, արդեն իսկ պետական բյուջե է վերադարձրել 2020թ. երկրորդ կիսամյակ համար աշխատակազմի պարգևավճարների և նախագահի արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցներից շուրջ 152 մլն դրամ:

ՀՀ կառավարության՝ այսօր ընդունած վերոհիշյալ որոշումը կնպաստի Հայաստանում համավարակի տարածման սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից իրականացվող միջոցառումներն ավելի օպերատիվ դարձնելուն: Բացառապես բարեգործական, մշակութային և սոցիալական նշանակության այդ միջոցառումները կդառնան ավելի նպատակային և կիրականացվեն առավել կարճ ժամկետներում:

Հորդորում ենք լրատվամիջոցներին մասնավորապես Հանրապետության նախագահի աշխատակազմին վերաբերող լրատվություն հրապարակելիս լինել ավելի ուշադիր և օբյեկտիվ՝ խուսափելու թյուրիմացություններից:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելուց ի վեր Արմեն Սարգսյանը բնակվում է իր սեփական առանձնատանը, և ոչ թե պետության կողմից նախատեսված կառավարական առանձնատանը: Հանրապետության նախագահը նաև աշխատավարձ չի ստանում ո՛չ կանխիկ, ո՛չ էլ անկանխիկ եղանակով: Նախագահն իր աշխատավարձը կամ փոխանցում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին կամ ուղղում բարեգործական նպատակների, այդ թվում՝ որպես աջակցություն սոցիալապես խոցելի խմբերին կամ սահմանամերձ բնակավայրերի երեխաներին: Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից արդեն իսկ իրականացվել են նմանատիպ մի քանի միջոցառումներ: