ԵԽԽՎ ամառային նստաշրջանը հետաձգվել է

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն որոշում է կայացրել չեղարկվել ավելի վաղ անորոշ ժամկետով հետաձգված Վեհաժողովի ամառային նստաշրջանը։ Աշնանային նստաշրջանը, հնարավոր է, գումարվի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը։

«Այսօր ԵԽԽՎ Բյուրոյի առցանց նիստի ընթացքում որոշվեց ամառային նստաշրջանի ճակատագիրը, որը պետք է անցկացվեր այս օրերին, սակայն դեռևս ապրիլին, համաճարակային բարդ իրադրության հետ կապված, հասկանալի էր, որ հետաձգվելու է։ Արդյունքում այն չի կայանա»,- ֆեյսբուքում գրել է Տոլստոյը։

Նա նաև նշել է, որ սեպտեմբերին Հունաստանում տեղի կունենա Բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստը։

«Կքննարկվի Վեհաժողովի աշնանային նստաշրջանի նախապատրաստման հարցը, որ նախանշված է հոկտեմբերի սկզբին։ Հիմա, հերթական նստաշրջանը Ստրասբուրգում անցկացնելու հարցը որոշելիս, ստիպված ենք լինում մի շարք գործոններ հաշվի առնել»,- նշել է ռուսաստանցի պատգամավորը։

Տոլստոյը հիշեցրել է, որ ներկայում Ֆրանսիայում սոցիալական հեռավորության կանոններ են գործում․ «ԵԽԽՎ-ն միջազգային կազմակերպության՝ Եվրախորհրդի կառույց է, որը կարող է իր նորմերը մշակել, բայց, միաժամանակ, դրանք չեն կարող հակասել Ֆրանսիայում գործող պահանջներին»։