«Վանեցյանն ու ՀՅԴ-ն նույնպես ղազագիր գրե՞լ են թրաֆիքինգ պարտադրող Ծառուկյանին»․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 14:43
Բաքուն ու Երևանն ինքնիշխան են և ազատ Վաշինգտոնի հետ հարաբերություններ կառուցելու հարցում. Պեսկովը՝ Վենսի այցի մասին
11.02.2026 | 14:35
Արման Ծառուկյանի առաջիկա մրցակիցը գրազ է առաջարկել հայ մարտիկին
11.02.2026 | 14:27
ՌԴ-ն հետաքրքրված է ինքնիշխան և ուժեղ Հայաստանով. Կոպիրկին
11.02.2026 | 14:22
8,5 մլն դրամ`«Վարչաբենդ»-ի համերգի համար. գումարը հատկացվել է ՔՊ բյուջեից
11.02.2026 | 14:20
Հայաստանն առաջին անգամ կընդունի UWW-ի հովանու ներքո անցկացվող մրցաշար
11.02.2026 | 14:13
Փաշազադեն Վատիկանում հանդիպել է Հռոմի Լևոն XIV պապին
11.02.2026 | 14:05
NYMEX․ ոսկու ու արծաթի գինը նվազել է, պլատինինը՝ աճել
11.02.2026 | 13:56
Մենք դեմ ենք սահմանադրական կարգի բռնի տապալմանը, բայց օրենքը պետք է հստակ լինի․ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:48
Ի՞նչ է նշանակում անհուսալի են. ԱՆ նախարարը` լաբորատորիաների աշխատանքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:41
Օրենքի ընդունումից հետո «Կնքահայր» ֆիլմը չպիտի՞ հեռարձակվի․ Մինասյանը՝ ԲՏԱ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:39
«Քֆուր կդնես վրեն»․ ՔԿ-ն ձայնագրություն է հրապարակել Վաղարշապատի ընտրությունների հետ կապված
11.02.2026 | 13:38
Սոլովյովի ասածը ձեզ 100% դուր ա եկել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:31
«Ինտեր Մայամին» հետևում է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին
11.02.2026 | 13:23
Անվճար ոչինչ չի լինում. Ավանեսյանը` ապահովագրության շրջանակում պալատների վճարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 13:20
Զելենսկիի գրասենյակն արձագանքել է Ուկրաինայում ընտրությունների և հանրաքվեի հայտարարման մասին լուրերին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

– Պարո՛ն Արշակյան, Սահմանադրական դատարանը կանգնած է կազմի փոփոխության առաջ: Արդարադատության նախարարը հայտարարում է, որ պաշտոններին հրաժեշտ կտան ՍԴ երեք անդամները, Հրայր Թովմասյանն էլ կհեռանա պաշտոնից։ Սակայն տեսնում ենք, որ մյուս կողմից կա դիմադրություն։ Ալվինա Գյուլումյանն ասում է, որ այս օրենքն իրեն չի վերաբերվում, Ֆելիքս Թոխյանը ՄԻԵԴ դիմելու մասին է խոսում։ Ինչ եք կարծում՝ ի՞նչ զարգացումներ են լինելու, արդյո՞ք ներքաղաքական սրացումների առիթ կդառնա նաև ՍԴ-ի այս հարցը։

– Ներքաղաքական սրացումների հետևանք է սա։ Իրականում երկու տարի առաջ Հայաստանում սրացում էր, տեղի ունեցավ հեղափոխություն, հեղափոխության արդյունքում տապալվեց սահմանադրական կարգը, և ժողովուրդը պաշտպանեց տապալողներին, նրանց հայտարարեց հեղափոխականներ և հաջորդ տարվա ԱԺ ընտրությունների ժամանակ մեծ վստահություն տվեց հեղափոխականներին։ Այսօրվա մեր Ազգային ժողովը ստացել է քաղաքացիների վստահության քվեն, և այն նաև հեղափոխական կոմիտե է։ Այսինքն՝ նրա բոլոր ակցիաները և սանկցիաները օրինական են, օրենքը հենց այնտեղից է գալիս։

– Հիմա այս մարդիկ չեն ենթարկվում, պարո՛ն Արշակյան․․․

– Այս մարդիկ չգիտեն, որ հեղափոխություն է տեղի ունեցել, և հեղափոխության ժամանակ իրենց մերժել են։ 2018 թվականի մայիսին տապալվեց գործադիր իշխանությունը, հետո տապալվեց օրենսդիր իշխանությունը, հիմա դատական իշխանության հերթն է։ Դատական իշխանությունն ընդհանրապես առաջինը պետք է կործանվեր, որովհետև այդ եռյակից ամենապատասխանատու մարմինը հենց դատաիրավական համակարգն է։ Մեր ՍԴ դատավորները, փաստորեն, անտեղյակ մարդիկ են, չգիտեն, որ իրենց իշխանությունից հեռացրել են հեղափոխական ճանապարհով։

– Երբ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունները, իսկական գնդակոծում սկսվեց նույն ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կողմից, որոնք ընտրել են Արմեն Սարգսյանին որպես ՀՀ նախագահ։ Նրա օբյեկտիվությունն է կասկածի տակ դրվում, ասում են՝ կարևոր հարցերում Արմեն Սարգսյանն իշխանության դեմ երբեք չի գնում։ Ի՞նչ կարող եք ասել։

– Արմեն Սարգսյանին մեղադրում են ոչ թե օբյեկտիվության բացակայության, այլ սուբյեկտիվության բացակայության մեջ։ Այսինքն՝ նրանք համարում են, որ Արմեն Սարգսյանն իրենց դրածոն է և պետք է հավատարմորեն ծառայի իրենց ռեժիմին։ Իրենք իրենց նշանակած բոլոր պաշտոնյաներին համարել են, որ իրենց խմբից են։ Բոլորը, ովքեր դժգոհ են հեղափոխությունից և դրա արդյունքներից, նախկին իշխանություններն են՝ տապալված ուժերը։ Քանի որ Արմեն Սարգսյանն օբյեկտիվ է, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և այսօր գոյություն ունեցող կարգուկանոնին, նա պետությանն է ծառայում, չի ծառայում որևէ խմբի, առավել ևս՝ որևէ կուսակցության։ Եթե այսօրվա իշխանությունը կոպիտ սխալներ թույլ տա, իհարկե՝ Արմեն Սարգսյանն իր խոսքը կասի։

– Օրերս հայտնի դարձավ, որ  Ռոբերտ Քոչարյանն  ու Սերժ Սարգսյանը  հանդիպել են այն բանից հետո, երբ երկրորդ նախագահը հայտնվել է ազատության մեջ։ Ինչ եք կարծում՝ իշխանության հեռացման հայտարարությունների ֆոնին նախկին նախագահները կարո՞ղ են ինչ-որ գործողությունների գնալ, հատկապես այն պարագայում, երբ նրանց կողմնակիցների, թիմակիցների շրջանում քրեական գործերի տարափ կա։

– Առաջինը անհամարժեքությունն է։ Նրանք չեն հասկանում՝ ինչ են անում, ճիշտ չեն գնահատում։ Եթե այսօրը ճիշտ գնահատեին, երեկն էլ ճիշտ կգնահատեին ու այս կարգավիճակը չէին ունենա։ Նրանք ընդհանրապես համարժեք չեն։ Երկրորդ հանգամանքն այն է, որ նրանք հույս ունեն՝ Հայաստանը կօկուպացվի, մեծ աղետ տեղի կունենա և ՀՀ քաղաքացիները կպարտվեն։ Իրենց հույսն այն է, որ Հայաստանը ծնկի կգա, և իրենք կարդարանան, հետ կգան, եթե չգան, իրենց ուզած ռեժիմը կսահմանվի Հայաստանում և կշարունակեն ապրել իրենց կյանքով։

– Վանեցյան-Ծառուկյան-ՀՅԴ մերձեցումից ի՞նչ սպասել։ Երեկ էլ հանդիպում է տեղի ունեցել այս երեք ուժերի միջև՝ նույն օրակարգով։

– Մենք պետք է նախ իմանանք՝ արդյոք պարոն Վանեցյանը և Դաշնակցությունը նույնպես ղազագիր գրե՞լ են, որովհետև Ծառուկյանի հետ համագործակցելու համար կա՛մ հուշագիր պետք է լինի, ինչպես անում էր ՀՀԿ-ն, ինչպես արեց «Իմ քայլը» ու հետո «բամփեցին», կա՛մ ղազագիր են գրում, ինչպես իրենց կուսակցականները։ Իսկ ղազագիրը իրավական թրաֆիքինգ է նշանակում։ Այսինքն՝ մարդիկ կամավոր հրաժարվում են իրենց ազատությունից։ Դա մարմնավաճառության գլխավոր պայմանն է։ Ես չեմ հավատում, որ գեներալ Վանեցյանը կամ Դաշնակցությունը քաղաքական մարմնավաճառության ակտի են մասնակցում։ Ես կարծում եմ, որ շատ ժամանակավոր մի բան է, սրանք կոնսուլտացիաներ են։ Այդ երկուսը՝ Վանեցյանի «Հայրենիքը» և Դաշնակցությունն այդքան վարկաբեկվել չեն ուզենա՝ համագործակցել քրեաօլիգարխիկ և թրաֆիքինգ պարտադրող ուժի հետ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան