Հաղթանակի 75-ամյակի շքերթը Մոսկվայում․ ո՞ր պետությունների ղեկավարներն են հրավիրվել և չեն ցանկացել մասնակցել

Լուրեր

06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաղը՝ հունիսի 24-ին, Մոսկվայում տեղի կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված տոնական շքերթը։ Նշենք, որ 75 տարի առաջ հենց այդ օրն է Կարմիր հրապարակում հաղթանակի առիթով առաջին մեծ զինվորական շքերթն անցկացվել։

Այս տարի, սակայն, Կարմիր հրապարակը օտարերկրյա հյուրերով լի չի լինի։ Դեռևս համաճարակից առաջ, երբ զորահանդեսը ծրագրվում էր անցկացնել Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի տարեդարձի օրը՝ մայիսի 9-ին, Ռուսաստանի իշխանությունները տոնակատարությանը մասնակցելու հրավեր էին ուղարկել 17 պետությունների ղեկավարների, այդ թվում՝ ոչ ԱՊՀ երկրների։ Մասնավորապես, Մոսկվա այցի հրավեր էր ուղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, Չինաստանի ղեկավար Սի Ձինպինին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկերին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և այլոց։ Ի դեպ, հետխորհրդային երկրներից հրավեր չի ուղարկվել Ուկրաինայի և Վրաստանի ղեկավարներին։

Հրավիրյալ պետությունների և կառավարությունների ղեկավարների մեծ մասը հաստատել է հրավերը ստանալու փաստը, սակայն, վկայակոչելով կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ստեղծված իրավիճակը, հրաժարվել է ներկա գտնվել շքերթին։

Հիշեցնենք, որ Մոսկվա չի մեկնի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեև նախապես հայտարարվել էր, որ Հայաստանի վարչապետը ներկա կլինի հոբելյական շթերքին, սակայն օրերս նա ՌԴ նախագահին ուղղված նամակով հայտնեց, որ «գոյություն ունեցող համաճարակային իրավիճակը թույլ չի տալիս իրականացնել այդ ուղևորությունը»։

Վարչապետի փոխարեն Հայաստանը կներկայացնի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը․ նա արդեն Մոսկվա է մեկնել։

Համաճարակային իրավիճակը վկայակոչելով՝ Մոսկվա չեն մեկնի նաև Ադրբեջանի, Թուրքմենստանի, Չեխիայի նախագահները, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի վարչապետերը և մի շարք այլ երկրների ղեկավարներ։

ՌԴ իշխանություններից հրավերի համար շնորհակալություն է հայտնել, սակայն Մոսկվա չի մեկնի Իսրայելի վարչապետը։ Իսրայելում ՌԴ դեսպան Անատոլի Վիկտորովը նշել է, որ Նեթանյահուն չի կարողանա Մոսկվա մեկնել՝ կորոնավիրուսի համաճարակով և Իսրայելի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված։

Որոշ վերլուծաբաններ, սակայն, նշում են, որ Մոսկվա այցից Իսրայելի վարչապետի հրաժարվելու պատճառ կարող էր լինել այն, որ դեռևս մայիսի 9-ին ծրագրված զորահանդեսին մասնակցության հրավեր էր ուղարկվել նաև Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասին։

Մոսկվա չի մեկնի նաև Թուրքմենստանի նախագահ Կուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Նա նշել է, որ հունիսի 29-ին լրանում է իր 63-ամյակը։ Համարվում է, որ այդպիսով նա հասնում է Մուհամմեդ մարգարեի տարիքին, և թուրքմեններն այդ օրը ավանդաբար նշում են հարազատների շրջապատում։ Սակայն Ռուսաստանից վերադառնալուց հետո Թուրքմենստանի նախագահը ստիպված կլինի երկշաբաթվա ինքնամեկուսացման ռեժիմ անցնել, ինչի պատճառով էլ չի կարողանա Մոսկվա մեկնել։

Զորահանդեսին մասնակցությունից հրաժարվելու պատճառաբանությունները, սակայն, միայն կորոնավիրուսի համաճարակով չեն ավարտվել։ Նախօրեին Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին չմասնակցելու մասին հայտնել է Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչը։ Այս դեպքում որպես մերժման պատճառ նշվել է նախագահական օդանավի խափանումը։

Ելիսեյան պալատից էլ հայտնել են, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոսկվա չի մեկնի, քանի որ ռուսական իշխանություններից հրավեր չի ստացել։

Հավելենք, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր նշել է, որ Կրեմլում ըմբռնումով են մոտենում այն հանգամանքին, որ մի շարք երկրների ղեկավարներ այս կամ այն պատճառով չեն կարողանա մասնակցել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի 75-ամյակի շքերթին։

Նա, միաժամանակ, հայտնել է, որ Կարմիր հրապարակում անցկացվելիք շքերթին մասնակցությունը հաստատել են Աբխազիայի, Բելառուսի, Բոսնիա և Հերցեգովինայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Սերբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Հարավային Օսիայի ղեկավարները։

Այսպիսով, վաղը Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի զորահանդեսին ներկա կլինեն 8 ճանաչված և 2 չճանաչված հանրապետությունների ղեկավարներ։

Թամարա Հակոբյան