Ստամբուլահայերը Ստամբուլի նահանգապետի հետ քննարկել են պատրիարքական աթոռի հիմնահարցը

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Հայ ձայն»-ի Ստամբուլի աղբյուրը կարևոր տեղեկություններ է փոխանցել  Ստամբուլի  նահանգապետ Վասիփ Շահինի՝ մեր հայրենակիցների հետ տեղի ունեցած հանդիպման մասին: Ստամբուլահայ ազգային գործիչներ   Խոսրով Քյոլեդավիթօղլուն և Կարո Գաբրիելյանը օրերս այցելել են Ստամբուլի  նահանգապետին: Հանդիպման ընթացքում քննարկման նյութ է դարձել ստամբուլահայ համայնքին հուզող պատրիարքական աթոռի հիմնահարցը: Մեր աղբյուրը փոխանցեց նաև, որ երկու ազգային գործիչները մանրամասն տվյալներ են փոխանցել անցած հոկտեմբերին պատրիարքության կրոնական ժողովի արդյունքների, ինչպես նաև մինչև տեղապահի ընտրությունը տեղի ունեցած գլխավոր զարգացումների մասին:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Ստամբուլում տեղի էր ունեցել Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունը, ուր հաղթանակ էր տարել Գարեգին Բեկչյանը։ Սակայն ընտրություններում պարտված Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էր, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից, քանի որ Ստամբուլի նահանգապետարանից գրություն էր ստացվել, ուր նշված էր, որ  իրավաբանորեն անհնար է համարվում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: 

Նշենք, որ կոմայի մեջ է գտնվող Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրվել էր ոչ թե հայ համայնքի, այլ պետության կողմից։