Պատգամավորն իր կարծիքի կամ քվեարկության համար պատասխանատվության չի ենթարկվում. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 08:52
ԱԱ-2026. Մեքսիկան 1/8 եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 02:54
ԱԱ-2026. Ֆրանսիան խնդիրներ չունեցավ, Մբապեի դուբլը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 23:28
«Ուիմբլդոն»․ Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակով
30.06.2026 | 23:16
Հայկ Խլոյանը հաղթել է օլիմպիական չեմպիոն Մուսա Եվլոևին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:58
ԱԱ-2026. Հոլանդի գոլը Նորվեգիային դուրս բերեց 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 22:50
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.06.2026 | 22:34
Ուկրաինայում ռուսական ավիահարվածից ադրբեջանցի ուսանողուհի է մահացել. պատերազմից ի վեր ավելի քան 130 ադրբեջանցի է զոհվել
30.06.2026 | 22:20
Էրդողանն արձագանքել է Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանության ճանաչման որոշմանը
30.06.2026 | 22:04
Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում
30.06.2026 | 21:50
ԱՄՆ Գերագույն դատարանը մերժել է ծննդյան իրավունքով քաղաքացիության տրամադրումը սահմանափակելու՝ Թրամփի առաջարկը
30.06.2026 | 21:37
Ինչու Ալեն Սիմոնյանը չէր մասնակցում ՔՊ վարչության նիստին
30.06.2026 | 21:28
Հրդեհ Արմավիրի ավտոտնակներից մեկում. այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա
30.06.2026 | 21:15
Գիտակցության և հիշողության խանգարումներ․ ինչու է կալանավորը 50 օր հացադուլի մեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 21:08
Բաքվի դատարանում հայ գերիները հայտարարել են, որ իրենց մեղավոր չեն ճանաչում. փաստաբանները խնդրել են արդարացնել
30.06.2026 | 21:00
Ուրսուլա Ֆոն դեր Լայենի այցի ժամանակ կարևոր հարցեր կքննարկվեն․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցանկացած առիթով, երբ փորձում ենք Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված խնդիրների թնջուկը բացել և հաղթահարել, ընդդիմությունը դա որակում է որպես հակապետական քայլ: Այս մասին այսօր խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խմբակցության ղեկավարը հիշեցնում է՝ երբ հարցը դրվում էր հանրաքվեի, նույն որակումներն էին հնչում, և կարծիք կար, թե լավագույն տարբերակը ԱԺ-ում քննարկելը և որոշում կայացնելն է: «Շատ ուրախ կլինեինք, որպեսզի ընդդիմությունը ներկա գտնվեր նիստին և հնչեցներ իր տեսակետը, որպեսզի բոլորս հասկանայինք՝ այս իրավիճակը հաղթահարելու հարցում ընդդիմությունն ինչ է մտածում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե Վենետիկի հանձնաժողովը ափսոսանք է հայտնել, որ իրենց առաջարկությունները չեն ընդունվել, Մակունցն ասաց. «Վենետիկի հանձնաժողովը, դրական գնահատելով և դրական համարելով այն մոտեցումները, որ անհրաժեշտ են լուծումներ և այն տարբերակով, որը առաջարկվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր անցումային փուլ և ափսոսանք է հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը չենք ներառել նախագծում»:

Իսկ թե ինչու չեն ներառել նախագծում, Մակունցը նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է և պարտադիր բնույթ չի կրում. «Այնտեղ նաև նշվում է, որ ՀՀ իշխանություններն, իրավիճակը գնահատելով, պետք է որոշում կայացնեն անցումային փուլի առումով: 2018 թվականից հետո, երբ ՍԴ-ն նախագահ ունեցավ, անցումային փուլը սկսված է և 1.5 տարի անցել է այդ ժամանակահատվածից»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիրների դիտարկումներին, թե այս օրինագծին որևէ կերպ առնչվող պատգամավորները հետագայում իրավական պատասխանատվության են ենթարկվելու՝ Մակունցը նշեց. «Պատգամավորն իր կարծիքի կամ քվեարկության համար պատասխանատվության չի ենթարկվում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Մարտիրոսյան