Մոսկվայի կողմից, բացի «Եդինայա Ռոսիա»-ի հերթապահ հայտարարությունից, այլ բան չենք լսում և հազիվ թե լսենք․ Ռուբեն Մեհրաբյանը՝ ՌԴ դեսպանի հետ ԲՀԿ-ի հանդիպման մասին

Լուրեր

10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Բոլորը

Հայկական կողմից, այսպես կոչված, համախմբվողների և Ռուսաստանի ներկայացուցիչների հետ հանդիպողների էնտուզիազմն ավելի շատ է, քան հանդիպակաց ընթացքը Ռուսաստանից։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ նախ՝ «Բարգավաճ Հայաստանի», իսկ այսօր՝ «Լուսավոր Հայաստան»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներին՝ ասաց քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանը։

«Այդ իմաստով այդ «վայ էնտուզիաստների» հույսերը խափանվելու շատ մեծ շանսեր ուներ։ Նրանք Հայաստանի ներսում առանձնապես անելիք չունեն և չեն էլ գտնում անելիք, հետն էլ իրենց էնտուզիազմի հետ կապված կարող են հուսախաբության ենթարկվել։ Իրողությունը սա է։ Այդ իմաստով այդ ամենի մեջ տեղավորվում է այն լացուկոծը, որը ԲՀԿ-ն դրել էր Սոլովյովի եթերում, դրան գումարած՝ այն թափանցիկ ակնարկները, որոնք անում էին ՌԴ-ի հասցեին, այսպես կոչված, այդ միավորվողները»,- հավելեց նա։

Մեհրաբյանի համոզմամբ՝ Ռուսաստանի դուռը գնացողներին Մոսկվայի արձագանքը համարժեք չէր։

«Մենք տեսնում ենք, որ պաշտոնական Մոսկվայի կողմից, բացի «Եդինայա Ռոսիա»-ի հերթապահ հայտարարությունից, որ հույս ունեն, թե Գագիկ Ծառուկյանը չի պատժվի, այլ բան չենք լսում և հազիվ թե լսենք։ Որովհետև ՌԴ-ի դարդերն այնքան շատ են այլ՝ շատ ավելի կարևոր ուղղություններով, քան Հայաստանն է, որ ՌԴ-ի առաջնահերթ ուշադրությանը չեն արժանանա»,- կարծում է քաղաքական մեկնաբանը։

Անդրադառնալով Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի շքերթին չմասնակցելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը, չնայած այն բանին, որ ավելի վաղ հայտարարվել էր այդ տոնական միջոցառմանը ներկա գտնվելու մասին, Ռուբեն Մեհրաբյանն ասաց՝ հակված է կարծել, որ հիմա պարզապես շքերթի ժամանակը չէ։

«Նախ՝ Ռուսաստանում համաճարակային իրավիճակը շատ ավելի վատ է, քան Հայաստանում, երկրորդ՝ մեզ մոտ էլ առանձնապես բարվոք չէ։ Դրան գումարած էլ՝ մենք տեսնում ենք, որ ներքաղաքական իրավիճակում որոշակի ապակայունացնող սեգմենտներ գերակտիվացում են դրսևորում, հետևաբար, այս ամենի հանրագումարում, այո՛, այդ շքերթի ժամանակը չի»,- նշեց նա։

ՀԾԿՀ-ն այսօր, ըստ էության, մերժեց գազի սակագնի հարցով «Գազպրոմ Արմենիա»-ի հայտը։ Հարցին՝ ի՞նչ սպասել հայ-ռուսական գազային բանակցություններից, որոնք դեռ չեն ավարտվել, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Այն, ինչ անում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, ուղղակի լկտիություն է։ Ինձ համար զարմանալի է այն, որ այս քննարկումների ժամանակ առաջարկ չհնչեց՝ դիմեք ձեր վերադասին։ Ի վերջո, «Գազպրոմ»-ն է ձերը, «Գազպրոմ Արմենիա»-ն էլ, սահմանի վրա գինն ինչպիսին կլինի՝ դա էլ ձեր պրոբլեմն է, մերը միայն մեր գազօջախին հասնող գազի հարցն է։ Հուշենք էլ՝ սահմանին գազի գինը սարքեք այնքան, որքան Գերմանիայի սահմանին է նույն ձեր գազը, և վերցրեք ձեր մարժան»։

Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին ընդհանրապես, Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ ՌԴ-ն, լինելով կայսրություն և Հայաստանը դիտարկելով որպես իր կայսրության նախկին մաս, «համապատասխան զգացմունքներ է վերապրում Հայաստանի հետ հարաբերությունները վարելիս»։

«Այդ ամենն անցյալի մնացուկ է, և հիմա Հայաստանի անկախությունն ու սուվերենությունն առևտրի և քննարկման առարկա չեն կարող։ Այս հարցում ես ունեմ մի շատ սկզբունքային մոտեցում․ Հայաստանը Ռուսաստանի հետ պետք է ունենա հորիզոնական, իրավահավասար, սիմետրիկ, փոխշահավետ և քաղաքակիրթ հարաբերություններ։ Եվ այն ամենը, ինչը չի տեղավորվում այս պատկերացման մեջ, պետք է դուրս դրվի այդ հարաբերություններից։ Մեզ այդպիսի հարաբերություններ պետք չեն։ Կարծում եմ՝ օբյեկտիվորեն դա է բխում և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի շահերից։ Եվ Հայաստանը պետք է կամաց-կամաց Ռուսաստանին ընտելացնի հարաբերությունների այդ ռեժիմին»,- եզրափակեց քաղաքական մեկնաբանը։

Թամարա Հակոբյան