ՌԴ-ից Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազարը. դեսպանություն

Լուրեր

17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ ս/թ․ հունիսի 18-ի դրությամբ` Ռուսաստանից կազմակերպվող չարտերային չվերթներով Հայաստան վերադառնալու համար դիմում-հայտ ներկայացրած քաղաքացիների թիվը գերազանցել է 25 հազ․100-ը։

«Քաղաքացիների՝ հայրենիք վերադարձի ապահովումը շարունակում է այս ժամանակահատվածում մնալ դեսպանության կարևորագույն գործառույթը, որի կազմակերպմանն է ուղղված մեր ողջ ներուժը։

Ինչպես հայտնի է, չարտերային չվերթների հաճախականությունը հունիս ամսվա ընթացքում ավելացել է՝ ընդգրկելով նաև չվերթներ դեպի Հայաստան ռուսաստանյան այլ քաղաքներից (Սանկտ Պետերբուրգ, Կրասնոդար, Սոչի, Եկատերինբուրգ և այլն)։

Այս ուղղությամբ ընթացող աշխատանքները շարունակական բնույթ են կրում և առաջիկայում ևս նախատեսված են չարտերային չվերթներ։

Այդուհանդերձ, ստեղծված կարանտինային իրավիճակի պայմաններում, ցավոք, իրատեսական չի դիտվում ապահովելու բոլոր ցանկացողների վերադարձը նշված չվերթներով։

Ուստիև, կոչ ենք անում մեր հայրենակիցներին սպասել կանոնավոր թռիչքների վերականգնմանը։

Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ իրականացվող չարտերային չվերթները նախատեսված են առաջնահերթ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացիների համար։

Չվերթներից կարող են օգտվել նաև երկքաղաքացի հանդիսացող դիմումատուներն ու այն ՌԴ քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամ հանդիսացող ՀՀ քաղաքացիները գտնվում են Հայաստանում։

Այս օրերին ընտանեկան և այլ բնույթի հարցերով դեսպանությանը դիմող քաղաքացիների առնչությամբ պետք է նշենք նաև, որ ընդառաջման հարցում մեր հնարավորությունները սահմանափակ են՝ ելնելով երկար ժամանակ չվերթի սպասող և մեծամասամբ նույնանման խնդիրներ ունեցող քաղաքացիների հերթի պահպանման անհրաժեշտությունից»,- ասված է հաղորդագրությունում: