ՀԾԿՀ-ն առաջարկեց չթանկացնել գազի գինը բնակչության համար

Լուրեր

10.06.2026 | 17:23
Պիերո Աուիզիլիո․ «Մխիթարյանը կմնա «Ինտերում»»
10.06.2026 | 17:16
Կարապետ Գուլոյանի նկատմամբ ընտրվել է տնային կալանք և 20 մլն դրամ գրավ խափանման միջոց
10.06.2026 | 17:01
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:57
Վստահ եմ` թիմակիցներս հայրենասեր մարդիկ են. Գոհար Մելոյանը` ՔՊ-ի հետ համագործակցելու հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:48
ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի «տարբերության» պատճառը
10.06.2026 | 16:39
Մանդատների հետ կապված որոշում չունենք. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 16:30
ԱԺ հանձնաժողովները քննարկում են 2025 թվականի պետբյուջեի կատարողականը. ՈՒՂԻՂ
10.06.2026 | 16:25
«Ապրելու երկիր»-ը ընտրությունների արդյունքներով ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ
10.06.2026 | 16:19
Լևոն Տեր-Պետրոսյանը քվեարկության չի գնացել
10.06.2026 | 16:12
Թուրքիայի քրդամետ կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
10.06.2026 | 16:03
Վարդան Բիչախչյանը կշարունակի գլխավորել «Շիրակը»
10.06.2026 | 15:52
Լավրովը հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը կդիտարկի ՀՀ-ի դեմ համապատասխան միջոցների հարցը՝ անդամավճարների չվճարման պատճառով
10.06.2026 | 15:43
Ընտրություններին արհեստական խոչընդոտներ ստեղծեցին` «Գինու օրեր» կազմակերպելով. Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 15:32
«Ռեալը» հաստատել է, որ 150 միլիոն եվրո է առաջարկել Խուլիան Ալվարեսի համար
10.06.2026 | 15:30
Junius-ը վերադառնում է՝ նոր մրցաշարով և արժեքավոր մրցանակներով
Բոլորը

«Գազպրոմ Արմենիա»-ի հայտի հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր որոշում կայացրեց Հայաստանում գազի գնի վերաբերյալ։ Նոր պայմանները ուժի մեջ կմտնեն հուլիսի 19-ից։

Այսպես, ռուսական ընկերությունն այս տարվա ապրիլի 1-ին դիմել է հանձնաժողով՝ գազի գինը 11-ից 12%-ով բարձրացնելու հայտով։ ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը ներկայացրեց հանձնաժողովի հաշվարկները, համաձայն որոնց՝ թանկացում միայն ջերմոցային տնտեսությունների, գյուղմթերք մշակողների համար է նախատեսվում՝ 12 դոլարով։

Հանձնաժողովն առաջարկեց բնակչությանը վաճառվող բնական գազի գինը թողնել նույնը՝ 139 հազար դրամ՝ 1000 խ/մ-ի դիմաց, թեև ռուսական ընկերությունն առաջարկում էր մոտ 3․100 դրամով իջեցնել բնակիչների գազի գինը, այդուհանդերձ, սոցիալապես անապահով ընտանիքների համար 30%-ով թանկացում էր առաջարկվում՝ սակագինը 100 հազար դրամից հասցնել 135․9 հազար դրամի։ ՀԾԿՀ-ն գտել է, որ սոցիալապես անապահով խավի գազը պետք է չթանկանա՝ մնալով գործող 100 հազար դրամը՝ 1000 խ/մ-ի դիմաց։ Եթե շարքային սպառողների համար գազի գնի բարձրացում հանձնաժողովը չի նախատեսեց, այդուհանդերձ, որոշակի բարձրացում, կլինի գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնողների համար։

Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսություններին, պահածոների, խմիչքի, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող գազի գինը բարձրացավ 212 դոլարից 224՝ 1000 խ/մ-ի դիմաց, մինչդեռ «Գազպրոմը» առաջարկում էր թանկացնել մինչև 283 դոլար։ Ամսական մինչև 10․000 խ/մ սպառում ունեցող բաժանորդների գազի գինը ևս մնաց նույնը՝ 139․000 դրամ՝ 1000 խ/մ-ի համար, իսկ ամսական 10․000 խ/մ-ը գերազանցող սպառողների համար գին է առաջարկվում սահմանել 255 դոլար։

Այսպիսով, ՀԾԿՀ-ի հաշվարկները ցույց են տալիս, որ սպառողներին վաճառվող բնական գազի միջին կշռութային սակագինը 255 դոլարից կարող է հասցվել 266 դոլար՝ չթանկացնելով բնակիչ բաժանորդների գազը, և 12 դոլարով բարձրացնելով գյուղոլորտի ընկերություններին մատակարարվող գազի գինը։ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում էր սահմանել 283 դոլար՝ 1000 խ/մ-ի համար, թանկացման հայտը, սակայն, հանձնաժողովը մերժեց։

Մանրամասները՝ տեսանյութում։