«Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցում է 1.000 կարիքավոր ընտանիքների

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամը շարունակում է սոցիալական աջակցության ծրագրերի իրականացնումը Երևանում և Հանրապետության տարբեր մարզերում:

Մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի ընթացքում այս օրերին 1.000 կարիքավոր ընտանիքների տրամադրվում են սննդամթերք, բնական հյութեր, քաղցրավենիք, հիգիենայի պարագաներ և ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հեքիաթների գրքերը: Սոցիալական աջակցության ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ, հիմնադրամն իրականացնում է կարիքի գնահատում, որպեսզի աջակցությունը լինի հասցեական:

«Այս անգամ մենք աջակցություն ենք տրամադրում աշխատանքի խնդիր ունեցող, սոցիալապես ծանր պայմաններում գտնվող 400 սիրիահայ ընտանիքների, Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում և Լոռու մարզի Սպիտակ համայնքում տնակային պայմաններում ապրող 200 ընտանիքների, ընդ որում՝ Սպիտակում աջակցություն ենք տրամադրում այն քաղաքացիներին, որոնք մինչև այսօր որևէ սոցիալական ծրագրից չեն օգտվել: Ծրագրի այս փուլի շահառուներն են նաև հաշմանդամություն ունեցող 250 երեխաների և 150 զինհաշմանդամների ընտանիքները: Ընդհանուր առմամբ՝ սոցիալապես անապահով 1.000 ընտանիք »,- ասել է «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը:

Ծրագրի այս փուլը հիմնադրամն իրականացնում է գործարար Սերգեյ Սարկիսովի և պրոդյուսեր Դեյվիդ Մկքենզիի հետ համատեղ: Նախորդ երկու փուլերի ընթացքում, «Երևան իմ սեր» հիմնադրամն աջակցություն է տրամադրել ավելի քան 700 ընտանիքների, այդ թվում՝ Արցախի ազատամարտի վետերաններին: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, «Երևան իմ սեր» հիմնադրամն առաջիկայում ևս շարունակելու է սոցիալական աջակցություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին: