Ցուցմունք չկա, որ Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանից գումար է վերցրել. պաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունիսի 18-ի Երևանի առաջին ատյանի դատարանի շենքից դուրս գալիս նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը գրեթե չպատասխանեց դատարանի առջև նկարահանում իրականացնող լրագրողների հարցերին։

Նրա պաշտպան Հրանտ Անանյանն ասաց՝ Աբրահամ Մանուկյանին կալանավորելու գործի քննությունը հետաձգվել է մինչև հունիսի 19-ը ժամը 17։00-ն, քանի որ նյութերը ծավալուն էին: Աբրահամ Մանուկյանն այսօր ինքնակամ է ներկայացել կալանքի միջնորդության քննարկմանը: Պաշտպանն ասաց, որ Աբրահամ Մանուկյանը վկայություն տվել է, սակայն մանրամասներ չհրապարակեց:

Անանյանը նշեց, որ առերեսումներ Աբրահամ Մանուկյանի և իր դեմ ցուցմունք տված անձանց միջև չեն եղել. «Որևէ վկա չկա, որ ասի կամ ասել է այս գործի շրջանակում, որ ինքը պարոն Աբրահամ Մանուկյանից գումար է ստացել»:

Փաստաբանն ասաց նաև, որ Աբրահամ Մանուկյանի տանը խուզարկություններ են եղել, բայց գործի համար ապացույց համարվող ոչինչ չի հայտնաբերվել: «Ինչ-որ փաստաթղթեր վերցվել են, բայց դրանք գործի հետ կապ չունեցող են, քանի որ կալանքի միջնորդության հիմքում դրված չեն, վերցվել են`հետագայում ուսումնասիրելու համար»,- ասաց պաշտպանը:

Աբրահամ Մանուկյանը մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ: Նշենք, որ այս գործը կապված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քրեական գործի հետ։

«Ցուցմունք չկա, որ Աբրահամ Մանուկյանը Ծառուկյանից գումար է վերցրել»,- շեշտեց պաշտպանը։ Կալանավորման միջնորդության հիմքում էլ մեկ անձի վկայություն է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան