Ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Լուրեր

19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը քրեականացնող օրենքի նախագիծը։

ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ստացավ 100 կողմ ձայն: Նախագծով մասնավորապես, առաջարկվում է, որ ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը պետք է պատժվի ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

Նույն արարքի համար, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով, համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առաջարկվում է սահմանել ազատազրկում տասից տասնչորս տարի ժամկետով: Իսկ, եթե վերը նշված արաքները կատարվել են անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ կազմակերպված խմբի կողմից առաջարկվել է սահմանել ազատազրում՝ տասնչորսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում:

Նախագիծը հեղինակվել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Արարատ Միրզոյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Մխիթար Հայրապետյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Սարգիս Խանդանյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Թագուհի Ղազարյանի, Լիլիթ Մակունցի, Գոռ Գեւորգյանի կողմից։