Ահազանգ. պաշտպանության նախարարին ուղղված նամակները մնում են անպատասխան, իսկ խնդիրները՝ չլուծված. «Փաստ»

Լուրեր

02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.02.2026 | 12:00
Գազայից երեխաներ կարող են ՀՀ բերվել՝ բուժման // Եղանակը մինչև 6 աստիճան կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 11:48
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
02.02.2026 | 10:17
Հայաստանն աշխատում է ԱՀԿ-ի հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը իր բուժհաստատություններում կազմակերպելու համար
02.02.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 2-ի դրությամբ
02.02.2026 | 09:45
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
02.02.2026 | 09:30
Շիրակի և Արմավիրի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է Պաշտպանության նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարը մշտապես զբաղված է: Հիմնականում ժամերով զանգահարելուց հետո է միայն հնարավոր լինում կապ հաստատել նախարարության հետ և համակարգում առկա որևէ խնդիր փոխանցել: Հույս ունենք, որ այդ զբաղվածությունը ոչ թե հեռախոսավարների անգործության, այլ՝ գերծանրաբեռնված աշխատանքի հետևանք է, բայց որ «թեժ գիծը» փաստացի չի կատարում իր ֆունկցիան՝ փաստ է:

Խնդիրն այն է, որ եթե հեռախոսազանգերը չեն դադարում, խոսում է այն մասին, որ համակարգում առկա խնդիրները սպասվածից շատ են, ինչից էլ հետևում է, որ ոչ բոլոր հարցերն է հնարավոր լինում տեղ հասցնել, էլ չենք ասում արագ արձագանքելու հնարավորության մասին: Ու եթե հիմնականում այս խողովակով բարձրացրած հարց ու պատասխանները չեն դառնում վիճակագրություն ու ներակացվում հասարակությանը, ուրեմն կարելի է հանգիստ պնդել, որ «թեժ գծով» հնչեցված շատ հարցերի մասին չի իմանում նաև նախարարը:

Քաղաքացի, զինծառայող – նախարար կապը չի գործում նաև գրավոր ներկայացված դիմում–բողոքների դեպքում: Պարզվում է, որ նախարարին ուղարկված նամակը շատ հեշտ ու հանգիստ կարող է «կորչել», երբ օրինակ՝ սահմանամերձ գյուղում ապրող քաղաքացին ընտրել է կայքում նշված հասցեով նամակ ուղարկելու տարբերակը: Ստացվում է, որ բարձրացված շատ հարցեր այդպես էլ չեն հասնում նախարարին: Փոխարենը, դրանք միջին օղակներում թեթև պտույտ կատարելուց հետո, շատ հանգիստ կարող են «կորչել» որևէ չինովնիկի դարակում, ու՝ վերջ: Ստացվում է, որ քաղաքացու հարցը ոչ միայն չի լուծվում, այլ՝ «հետ» է գալիս ու կրկին հարվածում նույն այն քաղաքացուն, ով որոշել էր իր խնդրով դիմել պաշտպանության նախարարին:

«Փաստի» ձեռքի տակ այս պահին կան փաստեր, համաձայն որի մոտ 4 ամիս առաջ Վիգեն Սարգսյանին ուղղված նամակի պատասխանն այդպես էլ չի հասել քաղաքացուն, իսկ միջին օղակի չինովնիկներն առանց լիարժեք հիմնավորման, շարունակում են տարբեր սցենարներով ճնշում գործադրել նույն այդ դիմումատուի ընտանիքի անդամների վրա:

Ու եթե իսկապես ցանկություն կա պետական մակարդակով բարձրացնել պաշտպանության գերատեսչության հանդեպ հասարակության կարծիքը, ապա պետք է որ նման արհամարհական վերաբերմունք չլինի, այն էլ սահմանամերձ գյուղում ապրողի ու 20–25 տարի հայրենիքին ծառայած ու զորացրված զինվորականի ընտանիքի հանդեպ:

Այնուամենայնիվ, այս պահին արձանագրենք, որ ՊՆ–ին ուղարկված նամակներից շատերը մնում են «օդում», իսկ մարդիկ շարունակում են անպաշտպան ու անօգնական մնալ ու այդպես էլ չեն կարողանում «խեղդվելուց» փրկվել համակարգի «փչացած հեռախոսի էֆեկտով» աշխատելու պատճառով: