Աշխատանքը կորցրած քաղաքացիներին 68 հազար դրամ կտան. ովքեր են շահառուները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.07.2026 | 12:53
Անկարայում Ֆիդանն ու ԵՄ պաշտոնյաները քննարկել են Հարավային Կովկասը․ կհամակարգեն խաղաղությանն ու բարգավաճմանը նպաստելու ջանքերը
01.07.2026 | 12:45
Պարոն Քոչարյանի պատճառով տապալվեց նախագիծը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 12:44
ԱԳ փոխնախարարի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:34
Արուսյակ Մանավազյանն առաջադրվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում
01.07.2026 | 12:32
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
01.07.2026 | 12:27
Կիբերհանցագործություններից և ֆինանսական խարդախություններից տուժած քաղաքացիների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ
01.07.2026 | 12:20
Ռուսական զորքերն Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզում բենզալցակայանների են հարվածել․ կին է զոհվել
01.07.2026 | 12:10
ՍԴ-ն շարունակում է քննել քաղաքական ուժերի դիմումները // 9 վիրավոր Արարատում խոշոր վթարի հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
01.07.2026 | 12:04
Հագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
01.07.2026 | 11:59
ԵՏՄ երկրների, այդ թվում՝ Հայաստանի բանկերը խստացրել են հաշվեհամարներին կանխիկ ռուբլու մուտքագրման պայմանները
01.07.2026 | 11:49
Իրանն առաջնահերթություն է տալիս ԱՄՆ-ի հետ դիվանագիտությանը, բայց շարունակում է պատրաստ լինել պատերազմի․ Ղալիբաֆ
01.07.2026 | 11:41
Մեկ օրում բացահայտվել է 74 հանցագործություն
01.07.2026 | 11:30
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
01.07.2026 | 11:19
Պաշտոնանկություններ և պաշտոնի նշանակում ՀՀ կառավարությունում
01.07.2026 | 11:03
Ավագ դպրոցների ընդունելության նոր կարգը, առաջին դասարանցիների ընդունելությունը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 20-րդ միջոցառումը և դրա շրջանակում աջակցության տրամադրման կարգը: Հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին:

Սույն որոշմամբ տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները՝ հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ, հանրային սննդի ծառայություններ, զբոսաշրջային ծառայություններ, նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ), սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ), զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն, կինոթատրոնների գործունեություն, լուսանկարչության բնագավառում գործունեություն, ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ, կրթական գործունեություն՝ մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում, ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն, խաղատների գործունեությունը:

Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն աշխատավարձի չափով: Այն տրամադրվում է անկանխիկ եղանակով՝ քարտին փոխանցելով: Այսինքն դա չի կատարվելու բանկերի միջոցով: Աջակցությունը տրվելու է դիմումների հիման վրա, որը լրացվելու է ssa.am կայքում:

Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց, որ այս միջոցառումը կվերաբերի շուրջ 36․800 մարդու, իսկ ընդհանուր բյուջեն կազմում է 2․5 մլրդ դրամ: Դիմումների ընդունումը կսկսվի հունիսի 22-ից:

Մանրամասները՝ տեսանյութում։