Իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Րաֆֆի Հովհաննիսյանի կոչը՝ ԵԺԿ տեսակոնֆերանսին

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Հունիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության Արևելյան գործընկերության առաջնորդների 7-րդ հանդիպմանը:

«ԵԺԿ ղեկավար Դոնալդ Տուսկի նախագահությամբ` ժողովում ընդգրկված էին Եվրամիության, ինչպես նաեւ եվրոպական գործընկեր երկրների քույր կուսակցությունների առաջնորդներ, այդ թվում` Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Լատվիայի եւ Խորվաթիայի վարչապետները եւ Արեւելյան գործընկերության հրավիրյալներ Բելառուսից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացնում էր նրա նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանդիպմանը «Ժառանգությունը» ներկայացնող Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես եկավ ելույթով` անդրադառնալով ԵՄ-ի եւ նրա արեւելյան գործընկերների միջեւ անվտանգության եւ արդյունավետ կառավարման հարթություններում համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային  եւ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:

Առկա լարված իրավիճակի հենքին Հովհաննիսյանը կոչ արեց ավելի ողջամիտ, անաչառ եւ իրավունքի վրա խարսխված եվրոպական մոտեցում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորման նկատմամբ եւ ընդգծեց խնդրի խաղաղ ու արդարացի լուծման անհրաժեշտությունը, որը հիմնված կլինի Արցախի ինքնորոշման, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ճանաչման հայեցակարգի վրա»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ տեսակոնֆերանսին ելույթով հանդես էր եկել նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, խոսել ինչպես կորոնավիրուսի համավարակի պայմաններում երկրում առողջապահական, սոցիալ-տնտեսական իրավիճակի, այնպես էլ, իր իսկ խոսքով ասած,  պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ կառավարման արդյունքում երկրում ստեղծված ներքաղաքական վիճակի մասին:

Ավելի ուշ ԵԺԿ նախագահ Դոնալդ Տուսկը թվիեթերյան իր միկրոբլոգում գրառումներ էր կատարել Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցությունը մտահոգված է Հայաստանում ժողովրդավարական հետընթացի բազմաթիվ օրինակներով և Հայաստանի իշխանություններին կոչ է անում ձեռնպահ մնալ ընդդիմության նկատմամբ ճնշումներից»,- գրել էր Տուսկը: