Սերժ Սարգսյանը փորձել է ոչնչացնել Գագիկ Ծառուկյանին․ Սաշիկ Սարգսյանի միջոցով քիլլեր էին պատվիրել. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.03.2026 | 16:23
Թրամփը ցանկանում է ՆԱՏՕ-ի որոշ երկրներին զրկել քվեարկելու իրավունքից․ The Telegraph
28.03.2026 | 16:00
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք․ այն զգացվել է Մադինա գյուղում՝ 2-3 բալ ուժգնությամբ
28.03.2026 | 15:30
Ինչու է Պապիկյանը պարգևատրվել Նապոլեոն Բոնապարտի կողմից հիմնադրված Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանով
28.03.2026 | 15:00
ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը
28.03.2026 | 14:36
ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի հրթիռների միայն մեկ երրորդը․ Reuters
28.03.2026 | 14:10
Գեղասահորդ Կաորի Սակամոտոն աշխարհի չեմպիոն է դարձել ռեկորդային միավորներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:55
Օդեսայում ռուսական օդային հարվածների պատճառով վնասվել է ծննդատունը․ կա զոհ
28.03.2026 | 13:38
Մարդկանց ահ ու սարսափի մեջ եք պահում, ասում եք` ընտրեք, որ պատերազմ չլինի, թոռնիկս ծառայում է. քաղաքացի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
28.03.2026 | 13:06
Լևիկ Միքայելյանը պարտվել է օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:55
Հատուկ առաջարկներ, ժամանակի և գումարի խնայողություն․ TOON EXPO INVEST 2026-ը Երևանում բացեց դռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.03.2026 | 12:40
Արման Ծառուկյանը և Ջորջիո Պուլասը հայացքների մենամարտ են անցկացրել ռևանշից առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.03.2026 | 12:22
Ուրուգվայում ՀՀ դեսպանն այցելել է «Հայաստան» անունը կրող դպրոց
28.03.2026 | 11:56
ԲՏԱ նախարարը հանդիպել է ամերիկյան Synopsys-ի ներկայացուցիչների հետ
28.03.2026 | 11:33
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Վանաձորում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

– Պարո՛ն Ղուկասյան, Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի ձեռամբ զրկված է անձեռնմխելիությունից, ավելին՝ դատարան է ներկայացվել նրան կալանավորելու միջնորդություն։ Ընդհանրապես՝ Ծառուկյանի դեմ գործընթացը քաղաքական շրջանակներ ու շահեր ներկայացնող տարատեսակ ուժեր տարբեր են մեկնաբանում՝ օլիգարխիայից ազատագրում,  քաղաքական հետապնդում, քրեական հետապնդում։ Ձեր գնահատականը ո՞րն է։

– Ես չեմ կարծում, որ սա կարող է քաղաքական հետապնդում ճանաչվել իրավապաշտպան կազմակերպությունների, միջազգային հանրության կողմից։ Իհարկե, սա քրեական հետապնդում է՝ քաղաքական գործչի նկատմամբ, բայց այդ քաղաքական գործունեությունը Հայաստանում, որին շատ ուժեր են մասնակցել, երկար տարիներ եղել է անօրինական։ Մենք մեր երկրում զրկված ենք եղել ազատ և արդար ընտրություններից, և բոլոր քաղաքական գործիչները, ում ճանաչում ենք, առնչվել են այդ երևույթի հետ ու տարբեր դերակատարում են ունեցել։ Ով համաձայն չէր խաղի կանոններին, նա առհասարակ չէր կարող մտնել քաղաքական այդ տիրույթ։

– Ծառուկյանի դերակատարությունը ո՞րն էր Ձեր նկարագրած քաղաքական դաշտում։

– Դեռ 2000-ականներին, երբ հիմնվեց ԲՀԿ-ն, Ռոբերտ Քոչարյանը, հավանաբար, պլանավորում էր օգտագործել Գագիկ Ծառուկյանին և 2007 թվականին սպասում էր, որ այդ կուսակցությունը կհաղթի։ Սերժ Սարգսյանը միավորվեց ՀՀԿ-ի հետ, որոնց շահերը համընկան։ Հակասությունը Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջև շատ սուր էր այդ տարիներին։ Սերժ Սարգսյանը նույնիսկ փորձ արեց ոչնչացնել Գագիկ Ծառուկյանին։ Իհարկե, դա Սաշիկ Սարգսյանի ձեռքով փորձեց անել, նույնիսկ քիլլեր էին պատվիրել, և այդ ամբողջը բացահայտվել էր։

– Սերժ Սարգսյա՞նն էր քիլլեր պատվիրել Գագիկ Ծառուկյանին ոչնչացնելու համար՝ ըստ Ձեզ։

– Սաշիկ Սարգսյանն էր քիլլեր պատվիրել Գագիկ Ծառուկյանին սպանելու համար։ Եվ որպես այդ ամեն ինչի հետևանք՝ Սաշիկ Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ Հայաստանից, և քանի տարի Հայաստանում չէր, մինչև որ Սերժ Սարգսյանը չամրապնդվեց նախ՝ վարչապետի պաշտոնում, հետո՝ նախագահի։ Այսինքն՝ եղել է հակադրություն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև, և քաղաքական տիրույթում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն գտնվել են հակադրության մեջ, մրցակցություն էր քաղաքական էլիտաների միջև։ Գագիկ Ծառուկյանի դերն այսօր կայանում է նրանում, որ ինքն ամբողջ իշխանության յուրացման երևույթի համար կրի պատասխանատվություն, դրա համար իրեն դատելու են, իր ունեցվածքը բռնագանձվելու է, կիրառելու են ապօրինի հարստացման դեմ օրենքը՝ նրա, Գագիկ Խաչատրյանի նկատմամբ։ Այդ մարդիկ նշանակված են, որպեսզի հանդես գան պատասխանատուներ Հայաստանում բացասական երևույթների համար։

– Իսկ այդ պարագայում որտե՞ղ է մնում Սերժ Սարգսյանը։

– 2008 թվականին Սերժ Սարգսյանը յուրացրեց իշխանությունը, բայց դրա համար նստելու է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը թալանում էր մեր պետությունը, դրա համար նստելու է Գագիկ Խաչատրյանը։ Սերժ Սարգսյանը բաժանում էր ընտրակաշառք, յուրացնում էր իշխանությունը, դրա համար նստելու է Գագիկ Ծառուկյանը։

– Վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանի հերթը չի գալու։

– Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը ղեկավարում է Հայաստանի Կառավարությունը, այդպիսի բան ես քիչ հավանական եմ համարում։ Բայց ես վստահ եմ՝ Սերժ Սարգսյանն իր բոլոր հանցանքների համար պատասխան է տալու, բայց ես չեմ տեսնում այս Կառավարության կամքը՝ դա անելու։ Պետության քաղաքականությունը քրեական ասպարեզում իրականացնում է գլխավոր դատախազը։ Ո՞վ է գլխավոր դատախազը՝ Արթուր Դավթյանը, ո՞վ է նշանակել Դավթյանին, ՀՀԿ-ն։ Դավթյանը վայելում է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահությունը։ Տիգրան Մուկուչյանը չփոխվեց, Արթուր Դավթյանը չփոխվեց, այսինքն՝ նոր իշխանությունն ընդունում է, որ այդ մարդիկ պիտի մնան, շարունակեն պաշտոնավարել, հավանաբար՝ դրա մեջ մտնում է այն իրողությունը, թե ինչու ՀՀԿ-ին մեղադրանք չի առաջադրվում, ինչու է Սերժ Սարգսյանն անձեռնմխելի։

– Գագիկ Ծառուկյանը երեկ ասաց՝ 28 հոգի է անցնում այս գործով։ Հնարավոր համարե՞նք այն սցենարը, որ ԲՀԿ-ի այլ պատգամավորներ ևս կզրկվեն անձեռնմխելիությունից, դա ինչի՞ կարող է հանգեցնել։

– ԲՀԿ-ի համար այս ամբողջը կավարտվի լուծարմամբ։

– ԲՀԿ-ն, Դաշնակցությունը, Վանեցյանն ու ևս երկու ուժ արմատական ընդդիմության դաշտում են դիրքավորվել, պահանջում են՝ վարչապետը պետք է հեռանա։ Ծառուկյանի կալանավորումը ի՞նչ ընթացքով կտանի քաղաքական զարգացումները՝ անկայունություն, ցնցումներ սպասե՞լ։

– Ծառուկյանն իր ելույթում ակնարկեց, որ ինքը ենթադրում է, թե իրեն ենթարկելով կալանքի՝ իշխանություններն իրեն հերոսացնում են։ Այսինքն՝ կան Ծառուկյանի շրջապատում մարդիկ, որոնք նրան համոզում են, որ կալանքի արդյունքում նա կդառնա հերոս, ինքը կմաքրվի բոլոր մեղադրանքներից և, ամենակարևորը, դա երկու ամսից ավելի երկար չի տևի, շուտով երկրում կլինի իշխանության փոփոխություն։ Երբ Ռոբերտ Քոչարյանի կալանքը բերում էին, նա գրեթե նույն բանն էր ասում։ Սա ինչ-որ կայուն երևույթ է, որ մարդիկ, ովքեր կարող էին երկրից հեռանալ և դրանով իսկ քրեական հետապնդման դեմն առնել, կարծես թե հրաժարվում են նման ճանապարհով գնալ, և այդ կարգախոսով, որ երկու ամսից լինելու է իշխանափոխություն, գալիս ու կալանքի են ենթարկվում։ Դա կազմակերպված ֆոն է, որի նպատակն է՝ մարդիկ ընդունեն իրենց ճակատագիրը։

Ռոբերտ Քոչարյանի ակնկալած ժամկետն անցավ ու ոչ մի բան չեղավ։ Լուրջ մարդ է, համոզված էր, չէ՞, որ անցյալ տարվա սեպտեմբերին տեղի է ունենալու իշխանափոխություն։ Ես ենթադրում եմ՝ Սերժ Սարգսյանը դերակատարություն ունի այդ հարցում, երևի ինքն է տարածում այդպիսի տեղեկություններ, որ հեսա Նիկոլին գործից կհանենք։ Առհասարակ՝ ՀՀԿ-ն այս հեղափոխության առաջին օրվանից միջազգային տիրույթում ներկայացնում է այնպես, ես ունեմ այդպիսի տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանն իրենց նշանակածն է, կամավոր են հանձնել իշխանությունը Փաշինյանին՝ նպատակ ունենալով իշխանությունից հեռացնել Կարեն Կարապետյանին և Ռոբերտ Քոչարյանին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան