Գյումրեցի 66-ամյա կինը մի քանի անգամ հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել, զբաղվել է տնային բուժմամբ ու մահացել

Լուրեր

27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվերակության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախօրեին Գյումրիում կորոնավիրուսից 66-ամյա մի կին է մահացել։ Նա մի քանի անգամ գրավոր հրաժարվել է կորոնավիրուսի թեստ հանձնել ու հիվանդանոցում բուժվել, զբաղվել է տնային բուժմամբ, արդյունքում մահացել է։

«Հունիսի 5-ին այդ կինը հիվանդացել է, երեք օր տանը բուժում է ստացել, ջերմություն է ունեցել։ Հունիսի 8-ին գնացել է պոլիկլինիկա, որը առանձին է, մեր հիվանդանոցի հետ կապ չունի։ Իրեն առաջնային օղակում ընտանեկան բժշկի մոտ առաջարկել են թեստավորվել, չի թեստավորվել, բուժումը խնդրել է գրել տունը։ Գրել են, նորից գնացել է, սակայն վիճակն ավելի է վատացել։ Հունիսի 11-ին նորից է դիմել իր ընտանեկան բժշկին, նորից ասել են՝ թեստավորվի, գրավոր հրաժարվել է, ասել է  որ լավ է՝ մեռնեմ, քան գնամ հիվանդանոց, այդ թեստը չեմ հանձնի»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը։

Նա նշեց, որ կնոջը հունիսի 15-ին ծանր վիճակով բերել են «Գյումրի» ԲԿ, այս անգամ թեստավորել են, սակայն մինչև պատասխանը ստանալը կինը մահացել է։

«Հիվանդանոցում մենք ամուսնու հետ վիճել ենք մի քիչ, թե ինչու են բարձիթողի վիճակի հասցրել, իրենք ասել են՝ թոքաբորբ է, ասել եմ, որ պարզ երևում է՝ վիճակը ծանր է։ Թույլ տվեցին, թեստ արեցինք, տարանք մեր փորձագիտական կենտրոն։ 6 ժամ հետո է գալիս պատասխանը։ Ցավոք, մինչև պատասխանը գալը կինը մահացավ։ Իսկ պատասխանն արդեն եկել է, դրական է»,- ասաց Արմեն Իսահակյանը։

«Գյումրի» ԲԿ-ի տնօրենի խոսքով՝ կինն ունեցել է ուղեկցող հիվանդություններ, սակայն եթե ժամանակին համաձայներ թեստավորվել, գուցե, հնարավոր լիներ կյանքը փրկել։

«Եթե համաձայնեին, դրական թեստը լիներ, կգնար ինֆեկցիոն հիվանդանոց, բուժում կստանար։ Ուղեկցող շատ հիվանդություններ ուներ, սիրտը ստենտավորված էր, չգիտեմ՝ կբուժվեր, թե՞ ոչ, բայց բժիշկների հսկողության տակ կլիներ։ Այնպես չի, որ առողջ էր, բայց այդ ամենի ինչ հետ մեկտեղ՝ տնային պայմաններում բուժումը սխալ է»,- ասաց Արմեն Իսահակյանը։

Նա հավելեց, որ հիվանդն ու նրա ամուսինը չէին հավատում կորոնավիրուսին։

Էմմա Չոբանյան