Մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը. ՊԵԿ

Լուրեր

10.06.2026 | 23:29
Հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունները աննախադեպ էին. «Նոր ուժ»-ի հայտարարությունը
10.06.2026 | 23:27
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.06.2026 | 23:17
Իրաքի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ
10.06.2026 | 23:10
Ինչ ասել եմ՝ կապացուցե՛մ. Օսիպյանը պատասխանում է լրագրողների հարցերին` ազատության մեջ հայտնվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 23:00
Instagram-ի գաղտնաբառի փոփոխության կեղծ հղումներ WhatsApp-ով․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.06.2026 | 22:46
Էնքան էինք ծխում, որ կանալիզացիայի և աղբի հոտը խլեցնեինք. Արթուր Օսիպյանը` բանտի պայմանների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 22:27
3 օր անց Պուտինը լուռ է․ երբ է Կրեմլը շնորհավորել՝ չսպասելով ընտրությունների վերջնական արդյունքներին
10.06.2026 | 22:13
Բաքուն ուսումնասիրում է Սոթքի ոսկու հանքի նախագծի հետ կապված իրավիճակը
10.06.2026 | 22:00
Չեմ տեսել մի ադրբեջանցու, որ ուզենա գալ Հայաստան ապրելու․ 40 տարվա ատելություն կա, 300 000-ի գալու թեզն անկարելի է․ Կարո Փայլան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:52
Ադրբեջանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում զորավարժություններ են անցկացնում
10.06.2026 | 21:40
Թրամփը շնորհավորել է Փաշինյանին
10.06.2026 | 21:33
Բանտերով մեզ վախեցնելն անիմաստ գործ ա. էնպես չի` դուրս եկանք, մոռացանք, հետևանքներ են լինելու. Օսիպյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.06.2026 | 21:26
Չենք բացառում հնարավոր սադրանքի դրսևորումները. ՆԳՆ-ն «Մայր Հայաստան»-ի դեպքով հաղորդում է ուղարկել ՔԿ
10.06.2026 | 21:12
Կրեմլի «Մատրյոշկա» բոտերի ցանցը ՀՀ ընտրությունների մասին ֆեյքերի արշավ է սկսել․ թիրախում Ֆրանսիան է. The Insider
10.06.2026 | 21:00
Միկրոֆոնի փոխարեն՝ զենք․ վարժական հավաքի ծանուցագիրը պատժիչ գործի՞ք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառումը (սահմանված է ՀՀ կառավարության 15.06.2020թ. թիվ 963-Լ որոշմամբ): 21-րդ միջոցառման նպատակն է՝ օժանդակել այն հարկ վճարողներին, որոնք 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսներին պահպանել են աշխատատեղերը (ունեցել են 2-100 աշխատող),  միևնույն ժամանակ՝ 2020 թվականի մայիս ամսին աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների ֆոնդը չի նվազել, կամ նվազումը կազմել է ոչ ավել, քան 5 տոկոս:

Միջոցառման շահառու կարող են հանդիսանալ այն սուբյեկտները, որոնց.

  • 2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների թիվը գերազանցում է (հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսների համար հայտարարագրված աշխատակիցների թիվը, և.
  • 2020 թվականի մայիս ամսվա աշխատակիցների գծով հաշվարկված եկամուտների մեծությունը գերազանցում է (կամ հավասար է) 2020թ. մարտ և ապրիլ ամիսներին հաշվարկված եկամուտների մեծության 95 տոկոսը:

Հարկ է նկատի ունենալ, որ 2020թ. մարտ, ապրիլ և մայիս ամիսների աշխատողների թվաքանակը և վերջիններիս գծով հաշվարկված եկամուտների մեծությունը հաշվարկվելու է համապատասխան հաշվետու ժամանակաշրջանների եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներով արտացոլված տվյալների հիման վրա: Ընդ որում.

1) 2020 թվականի մարտ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը,

2) 2020 թվականի ապրիլ ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի մայիսի 31-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

3) 2020 թվականի մայիս ամսվա հաշվարկ է համարվելու` մինչև 2020 թվականի հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին ներկայացված հաշվարկը:

Հաշվարկված եկամուտներ են համարվելու վերոնշյալ հաշվարկներով արտացոլված հետևյալ եկամուտների հանրագումարը.

  • Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումները (1.6 սյունակ)
  • Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրությունը (1.7 սյունակ)
  • Այլ հարկման բազան (բացի նպաստներից) (1.8 սյունակ)
  • Հարկման բազայի նվազեցման գումար (1.9 սյունակ)

Աշխատողների թվաքանակը որոշվելու է թվարկված եկամուտները (զրոյից մեծ) ապահոված աշխատողների թվաքանակով:

Կոմիտեն տեղեկացնում է, որ վերը նշված պայմաններին բավարարող և շահառու համարված հարկ վճարողները`  2020 թվականի մայիս ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկ ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին կստանան ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ:

Ծանուցումը ստացած հարկ վճարողները կարող են նույն համակարգի միջոցով մինչև 2020թ. հուլիսի 10-ը ներառյալ ներկայացնել դիմում (կոդ «cw»)`  միանվագ դրամաշնորհ ստանալու համար:

Գումարները ժամանակին ստանալու նպատակով` Կոմիտեն առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալին.

1) Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:

2) Դիմումներում չպետք է նշվեն արդեն իսկ փակված հաշվեհամարներ:

3) Դիմումներն ուղարկելուց առաջ ևս մեկ անգամ ստուգել բանկային հաշվեհամարի (նիշերի)  ճշտությունը: