Հայազգի պրոդյուսերների ֆիլմը ներկայացված է «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Popstar! TV առցանց հեռուստաընկերության և Associated Television International ըկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրականը կներկայացվի 47-րդ  «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությանը (Daytime Emmy Awards) երկու անվանակարգում` «Ակնառու հեռուստաֆիլմ» և «Հեռուստաֆիլմի ակնառու ռեժիսուրա»։

Վավերագրականը լույս է սփռում մեր օրերում աշխարհում տարածում ունեցող հակասեմիտիզմի թեմայի վրա։

Ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին։ Ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է։

Ֆիլմին անդրադարձել է նաև Forbes ամսագիրը։ Հեղինակը նշում է, որ մրցանակաբաշխության գրեթե կեսդարյա պատմության մեջ «Դեյթայմ Էմմի» -ին առաջին անգամ ներկայացվում է Հայաստանի քաղաքացի հանդիսացող պրոդյուսերի ֆիլմ (Սերգեյ Սարկիսով)։

47-րդ «Դեյթայմ Էմմի»-ն ստացել է ավելի քան 2,700 հայտ, ընտրությունը կատարել է հեռուստատեսության բնագավառի 1,000 ականավոր մասնագետից կազմված ժյուրին։

«Ատելությունը մեզանում» վավերագրականում հեղինակները ուշադրություն են հրավիրում այն փաստերին, որոնք ցուցադրում են, թե ինչպես է նորացված անհանդուրժողականությունը արմատավորվում ԱՄՆ-ի համայնքներում, հիմնարկներում և համալսարաններում և ինչպես է այն անդրադառնում ամբողջ աշխարհի վրա։

Պրոդյուսերական այս խումբը հեղինակել է նաև «Ժխտման ճարտարապետները» վավերագրականը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության թեմային։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Հայաստանում, 2018 թ․-ին։

«Բարեբախտաբար, մենք հնարավորություն ունենք վավերագրական կինոյում անդրադառնալու թեմաների և պատմությունների, որոնք կարող են դրական փոփոխություններ խթանել աշխարհում։  Մենք մտադիր չենք կանգ առնել, քանի դեռ անհրաժեշտ փոփոխությունները տեղի չեն ունեցել: Հրեական համայնքի դեմ ուղղված այս շարունակական ատելությունը իռացիոնալ է, վտանգավոր է, տագնապալի է, այն աճում է, և այն պետք է կանգնացնել այստեղ և հիմա: Մենք շնորհակալ ենք, որ մարդիկ դիտում են այս ֆիլմը, և պատիվ ենք համարում «Դեյթայմ Էմմի» -ի ժյուրիի ուշադրությանն արժանանալը», ասել է Դեյվիդ ՄկՔենզին:

«Ես վստահ եմ, որ «Ատելությունը մեզանում» ֆիլմը նպաստում է այն ընկալմանը, որ ազգային, ռասայական կամ կրոնական ցանկացած ատելություն շարունակում է իրական վտանգ հանդիսանալ, և յուրաքանչյուր մարդ, այդ թվում ամբողջ մարդկությունը, կարող է լինել թիրախ», – ասել է Սերգեյ Սարկիսովը։

Այս տարվա  «Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխության (Daytime Emmy Awards) կարճ ցուցակում են ընդգրկվել նաև ԱՄՆ շուկայի համար Հայաստանում նկարահանված երկու սերիալ՝ «Մահվան ջոկատ» և «Չարիքի հպումը»։ Սերիալները Associated Television International (ԱՄՆ), Blitz Films (Ռուսաստան) և Academy Films (Հայաստան) ընկերությունների համարտադրությունն են։

«Դեյթայմ Էմմի» մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի առցանց, հունիսի 26-ին։