Ավտոմեքենաների ապօրինի կայանատեղին կդառնա մինի ֆուտբոլի դաշտ
Հասարակություն
15.06.2020 | 15:06«Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների 78 շենքի բակի այս հատվածը մինչեւ վերջերս ավտոմեքենաների ապօրինի կայանատեղի էր: Վարչական շրջանի ղեկավարի ու բնակիչների միջև երկար բանակցությունների արդյունքում տարածքը ազատվել է մեքենաներից: Տեղում արդեն մեկնարկել է մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: