Թուրքիան խոշոր ռազմական գործողություն է սկսել Իրաքի հյուսիսում․ ՔԱԿ-ի 81 ռազմական օբյեկտ է ոչնչացվել

Լուրեր

26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
Բոլորը

Թուրքիան խոշոր ռազմական գործողություն է սկսել երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) դեմ։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իրաքի հյուսիս-արևելքում Քանդիլ շրջանում թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել ՔԱԿ-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ՝ 81 թիրախ ոչնչացնելով։ Ավիահարվածներ են հասցվել նաև Սինջար քաղաքում ու մի քանի այլ բնակավայրերում քրդական կուսակցության օբյեկտների ուղղությամբ, հաղորդել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը։

Ռմբակոծության հետևանքով, ըստ աղբյուրի, ոչնչացվել են ՔԱԿ-ի զինյալների լեռնային ապաստարանները։ Զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Նշվում է, որ գործողությունն անցկացվել է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի ղեկավարությամբ։

«Թուրքական բանակը լուրջ հարված է հասցրել Իրաքի հյուսիսում ՔԱԿ-ի օբյեկտներին՝ միաժամանակ անելով հնարավորը, որպեսզի հարևան երկրի խաղաղ բնակչության վնասները նվազագույնը լինեն»,- ասված է հայտարարությունում։

Անկարայում հայտարարել են նաև, որ «Արծվի մագիլ» կոչվող գործողության նպատակը Թուրքիայի ժողովրդի և սահմանների պաշտպանությունն է և անցկացվում է ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան։