Twitter-ն ավելի քան 32 հազար ակտիվ օգտահաշիվ է ջնջել՝ դրանք ՌԴ-ի, Չինաստանի և Թուրքիայի օգտին քարոզչական համարելով

Լուրեր

10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
Բոլորը

Twitter սոցիալական ցանցն ավելի քան 32 հազար ակտիվ օգտահաշիվ է ջնջել, որոնք, ինչպես կորպորացիայում են կարծում, Ռուսաստանի, Չինաստանի և Թուրքիայի կառավարությունների շահերից բխող քարոզչական տեղեկություններ են տարածել։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

 

1.152 օգտահաշիվ կապված է եղել Ռուսաստանի հետ։ Twitter-ում կարծում են, որ դրանք կապ ունեն «Актуальная политика» կայքի հետ, որը «ՌԴ-ի ներսում պետության աջակցությամբ քաղաքական քարոզչությամբ է զբաղվում»։

Twitter-ի հայտարարությունում նշվում է, որ օգտահաշիվների ցանցն արգելափակվել է՝ քաղաքական նպատակներով տեղեկություններ վերահրապարակելու և տարածելու համար։

Արգելափակված օգտահաշիվների գերակշիռ մասը՝ 23.750, կապված է եղել Չինաստանի հետ։  Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ էջերի հեղինակները չինարենով գովաբանել են Չինաստանի Կոմունիստական կուսակցության գործունեությունը, քարոզչական կամ մանիպուլյատիվ հաղորդումներ տարածել կորոնավիրուսի համաճարակի, Հոնկոնգում բողոքի ակցիաների և Թայվանում իրադրության մասին։

Միաժամանակ, Twitter-ը ջնջել է 7.340 օգտահաշիվ, որոնք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը գովաբանող  հրապարակումներ են արել։