Միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունը խոչընդոտում է ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող բանակցություններին․ Էդմոն Մարուքյանը դիմել է ԵԽ նախագահին

Լուրեր

21.05.2026 | 16:12
Տոպուրիա․ «Եթե Գեյջին հրաժարվի մենամարտից, Ծառուկյանը չի փոխարինի նրան»
21.05.2026 | 16:03
«Տղիս զավոդում գործի ընդունել տանք»․ «Ուժեղ Հայաստան»-ին վերագրվող նոր գաղտնալսում է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:51
Դա նշանակում է՝ ինչու չեն զոհվում բոլոր նրանք, ովքեր իմ դեմ են․ Թևանյանը՝ Փաշինյանի խոսույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:39
Դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը կոտրված մատով է մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակիչին
21.05.2026 | 15:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Արագածոտնում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:26
Իրավիճակը կառավարելի է, ակտիվ աշխատում ենք ռուս գործընկերների հետ, մեծ հաշվով՝ խնդիրներ չենք ունենալու․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:17
Միրզոյանի պատասխանը Շոյգուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 15:16
«Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Երևանում. ՈՒՂԻՂ
21.05.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ն լքելու մասին // Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
21.05.2026 | 15:01
Համակարգային է դառնում. Զախարովան` ԵՏՄ նիստին Փաշինյանի չմասնակցելու մասին
21.05.2026 | 14:53
Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը
21.05.2026 | 14:46
Հանդիպել ենք Դոնբասի և Լուգանսկի ղեկավարների հետ․ այցը եղել է հրապարակային․ Թևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 14:30
Իսրայելցի նախարարը նվաստացրել է պաղեստինամետ ակտիվիստներին. մի շարք երկրներ դատապարտել և կանչել են Իսրայելի դեսպաններին
21.05.2026 | 14:18
Մերցն առաջարկում է Ուկրաինային ԵՄ ասոցացված անդամի հատուկ կարգավիճակ տրամադրել
21.05.2026 | 14:09
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողները կկարողանան «ծնողական ժամից» օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորների՝ Հայաստանին և Արցախին վերաբերող հայտարարության կապակցությամբ դիմել է ԵԽ նախագահ Դավիդ Սասսոլիին։

«Քիչ առաջ դիմել եմ Եվրախորհրդարանի նախագահ Դավիդ Սասսոլիին, ԵԽ պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուին և Ժելյանա Զովկոյին, ինչպես նաև Հայաստանի, Վրաստանի և Հայաստանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդին, «Renew Europe» խմբի նախագահ Դաչիան Քիոլոսին, «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների» դաշինքի նախագահ Հանս վան Բաալենին՝ հետևյալ հաղորդագրությամբ․

Նախօրեին ափսոսանքով տեղեկացանք, որ Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Հայաստանի և Ադրբեջանի հարցերով համազեկուցողներ Տրայան Բեսեսկուն և Զելյանա Զովկոն, ինչպես նաև տարածաշրջանային երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հետ խորհրդարանական համագործակցության կոմիտեի նախագահ Մարինա Կալյուրանդը համատեղ հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր մայրուղու կառուցման որոշումը «խախտում է միջազգային իրավունքը», իսկ դրա նախագիծը «չի նպաստում վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»։

ԵՄ-ն բազմիցս հաստատել է իր դիրքորոշումը, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է պահպանի առաջատարի իր դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում և միշտ վերահաստատում է իր աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների բոլոր ջանքերին, որոնք մերժում են բռնությունը։ ԵՄ-ն մի քանի անգամ կոչ է արել շահագրգիռ կողմերին խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի և խաթարել միջնորդության շարունակական ջանքերը: Բոլորովին վերջերս արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ պարոն Բորելը վերահաստատեց ԵՄ աջակցությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ակնհայտ է, որ պատգամավորների հայտարարությունը ամենևին էլ չի համապատասխանում ԵՄ պաշտոնական քաղաքականությանը:

Կրկին ափսոսանքով պետք է հայտնենք, որ հայտարարությունում արտահայտված դիրքորոշումները և օգտագործված արտահայտությունները ոչ միայն չեն համապատասխանում ՄԱԿ֊ի Անվտանգության խորհրդի մանդատի ուժով գործող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու բանակցությունների տրամաբանությանը և ոգուն, այլ նաև ուղղակիորեն հակասում են դրանց ու ներկայացնում են խնդիրը խեղաթյուրված ու միակողմանի համատեքստում՝ դրանով իսկ պարարտ հող նախապատրաստելով ադրբեջանական կողմի համար՝ նորից դիմելու ուժի կիրառման սպառնալիքին, իսկ հարմար պահին՝ նաև ուժի կիրառմանը։ Նման դեպքի մենք բոլորս, ականատես եղանք 2016թ֊ի ապրիլի 02-ին, երբ Ադրբեջանի Հանրապետությունը, ոգևորված մի քանի միակողմանի հայտարարություններից, խախտեց ուժի կիրառման արգելքի՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքը (ՄԱԿ, Կանոնադրություն, հոդված 2) և սկսեց ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ թիրախ դարձնելով քաղաքացիական բնակչությանը և կատարելով մի շարք պատերազմական հանցագործություններ, որոնց հետ կապված արդեն իսկ դատական գործընթացներ կան Մարդու իրավուքնների եվրոպական դատարանում։

Միակողմանի և ակնհայտ ադրբեջանամետ հայտարարությունը, որը հիմնված չէ ո՛չ հակամարտության փաստական տվյալների, ո՛չ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, ո՛չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անհրաժեշտ կենսապայմանների և Մարդու իրավունքների պաշտպանության ապահովման հրամայականի և ո՛չ էլ համակարտության կողմերի վստահության, խաղաղության և հաշտեցման համար նպաստավոր պայմանների ստեղծման պահանջի վրա, ակնհայտորեն խոչընդոտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցություններին, ինչպես նաև ակնհայտորեն կասկածի տակ է դնում հայտարարության հեղինակների օբյեկտիվությունը և անաչառությունը։

Հաշվի առնելով վերագրյալը՝ խնդրում ենք ներդնել Ձեր քաղաքական ուժի ջանքերը և ազդեցությունը նման միակողմանի հայտարարությունների բացառման, դրանց դատապարտման, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության շրջանակներում ընթացող բանակցությունների տրամաբանությանն ու ոգուն խոչընդոտող գործողությունների կանխման ուղղությամբ»,- գրել է Էդմոն Մարուքյանը։