Իրանում կորոնավիրուսի 2.369 նոր դեպք և 75 մահ է արձանագրվել․ վարակվածների ընդհանուր թիվը՝ 182.545
Քաղաքականություն
12.06.2020 | 15:07Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 182.545-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ԻՌՆԱ-ն:
«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.369 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 182.545 է»,- ասել է նա:
Մեկ օրում Իրանում 75 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 8.659-ի:
Միաժամանակ, մինչ օրս 144.649 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: