Գագիկ Ծառուկյանին մանդատից կզրկե՞ն. իշխանական պատգամավորը չի բացառում նման գործընթացը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, Գագիկ Ծառուկյանի կողմից կառավարության ամբողջական կազմի հրաժարականը պահանջելու համատեքստում իշխանության ներկայացուցիչները հիշել են նրա մութ անցյալը: Ակնարկ է արվում, որ Գագիկ Ծառուկյանն իր ունեցվածքը ձեռք է բերել ոչ օրինական ճանապարհով: Նրան վերագրվում է նաև ընտրակեղծարարություն: Գագիկ Ծառուկյանի հարցում Նիկոլ Փաշինյանի թիմակիցների ակտիվացման այս ֆոնին հիշարժան է այն, թե ինչպես կառավարող ուժը մերժեց ընդդիմադիր «Քաղաքացու որոշում» կուսակցության՝ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք՝ 2019 թվականի ապրիլին «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված դիմումով առաջարկում էր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում և պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսել: Արտախորհրդարանական ՔՈ-ն կարծում է, որ Ծառուկյանը խախտում է պատգամավորի՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։ ՀՔԾ-ն մերժել էր գործը՝ պնդելով, որ հանցակազմ չկա:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Factor.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ կառավարող ուժի ներկայացուցիչներն իրենց ներկայիս հայտարարություններով չեն պայքարում համակարգային խնդիրների դեմ, այլ միմյանց մասին վարկաբեկող հայտարարություններ են անում:

Դիտակմանը, թե իշխանական շրջանակներն ակնարկում են նաև Ծառուկյանի ապօրինի գույքը, որը կարող է բռնագանձվել, Սուրեն Սահակյանն ասաց․ Գագիկ Ծառուկյանին չի անհանգստացնում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը: Սուրեն Սահակյանը կարծում է, որ Ծառուկյանն ըստ անհրաժեշտության կարող է պայմանավորվածություններ ձեռք բերել:

Հարցին՝ էլ ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունն ընթացք չտվեց Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացին, արդյոք չգիտեին որ անօրինական է հարստացել, ինչպես հիմա են պնդում, Սուրեն Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե այն ժամանակ ինչու չարեցին: Պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծեին, բայց Լիլիթ Մակունցի պատասխանում գրված էր, որ նպատակահարմար չեն գտնում»։

Ընդհանրապես օլիգարխիկ համակարգի մասին հիշվում է այն ժամանակ, երբ քաղաքական շահերը չեն համընկնում: Նման կարծիք է հայտնում Սուրեն Սահակյանը և հիշում օրինակներ․ «Դա միայն «Իմ քայլի» դեպքում չէ: 2015-ին տեսել ենք ՀՀԿ-ի դեպքում: ՀԱԿ-ը խորհրդարանում բավականին քննադատաբար էր մոտենում օլիգարխիկ համակարգին, բայց հետո համատեղ միտինգներ էին անում»։

Ազգային ժողովի իշխանական խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում անդրառանալով Ծառուկյանին մանդատից զրկելու հարցին, չի բացառում, որ նման գործընթաց կսկսեն: Իսկ թե երբ այդ գործընթացը կսկսվի, Հրաչյա Հակոբյանը չի մանրամասնում: Փոխարենը հիշեցնում է, թե ինչպես Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ն չպահանջեց Սերժ Սարգսյանի հրաժարականը, երբ 2008 թվականի մարտի 1-ին տասը մարդ զոհվեց:

Սուրեն Սահակյանը չի շտապում մեկնաբանել Հրաչյա Հակոբյանի՝ Ծառուկյանին մանդատազրկելու հայտարարությունը: Նա ասում է․ եթե Ծառուկյանը քննադատությունները դադարեցնի, ՔՊ-ն էլ նրան մերժելու գործընթացը կդադարեցնի: Թե ինչով կավարտվի Ծառուկյանի և իշխանության բանավեճը, առայժմ դժվար է կանխատեսել: Մի կողմից Գագիկ Ծառուկյանը ակտիվ հանդիպումներ է սկսել այլ քաղաքական ուժերի հետ, որոնց թվում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, իսկ մյուս կողմից՝ արդեն վեց օր է չի պատասխանում իր՝ կոռուպցիոներ և ընտրակեղծարար լինելու մեղադրանքներին։ Գագիկ Ծառուկյանը միայն դիմել է գլխավոր դատախազին՝ պարզելու համար, թե ինչպես է համացանցում հայտնվել 1979 թվականի դատական վճիռը՝ համաձան որի նա խմբակային բռնաբարության մասնակից է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան