Ուղեգիրը, որում Շուշին Ադրբեջանի կազմում է, քաղաքացուն տվել են օդանավակայանում

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է մեկուսացման մի ուղեգիր, որի համաձայն, քաղաքացուն մեկուսացնում են Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում: Սակայն, փաստաթղթում որպես երկիր նշված է ոչ թե Արցախը, այլ Ադրբեջանը:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը Factor.am-ին ասաց, որ դա վրիպակի արդյունք է, իսկ ուղեգիրը քաղաքացուն տվել են օդանավակայանում: Իսկ, թե ով է տվել՝ նախարարությունից չհստակեցրին:

Խնդրին անդրադարձել է նաև «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը: Կառույցից փոխանցում են, որ «Արմեդ» ծրագիրը, որի միջոցով փոխանցվում են պացիենտների մասին տեղեկությունները, սինխրոնիզացված է Google Map համակարգի հետ և հասցեները ֆիքսվում են նշված ծրագրի միջոցով։

«Որպես հասցե Արցախի Հանրապետությունը, Google map քարտեզ որոնողական-տեղեկատվական ծառայությունը, ցավոք սրտի, Արցախը պաշտոնապես ընդգրկել է Ադրբեջանի կազմի մեջ և այդ տրամաբանությամբ, ավտոմատ հասցեն նշվել է նման կերպ։ Ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում «Արմեդ» համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։Հիվանդանոցի առջև դրված այսքան խնդիրների և ծանրաբեռնված աշխատանքի ժամանակ, անընդունելի ենք համարում որոշ շրջանակների կողմից ստեղծվող ինտրիգները և մանիպուլյացված ինֆորմացիայի տարածումը»,- ասված է պարզաբանման մեջ։

Նարեկ Կիրակոսյան