Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան

Լուրեր

21.05.2026 | 11:41
Տեղական գործակալներն ու նրանց օտարերկրյա տերերը փորձում են մեզ հակադրել Հայաստանին. Կոբախիձե
21.05.2026 | 11:33
Ֆինն Գերագուսյանը ճանաչվել է «Սանդերլենդի» Մ-21 թիմի լավագույն ֆուտբոլիստ. ԼՈՒՍԱՆԿԱՐ
21.05.2026 | 11:25
Հայ-թուրքական ջրային հանձնաժողովները քննարկել են Ախուրյանի և Արաքսի ջրերի օգտագործումը
21.05.2026 | 11:16
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ․ ՆԳՆ
21.05.2026 | 11:04
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Սիզրանի նավթավերամշակման գործարանը հրդեհվել է․ զոհեր կան
21.05.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
21.05.2026 | 10:52
Իջևանի քաղաքային զբոսայգու ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
21.05.2026 | 10:39
«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից արգելել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.05.2026 | 10:23
Հանրայինը կիբերհարձակման է ենթարկվել․ թիրախը եղել է ԵՔՀ-ի գագաթնաժողովը․ հայտարարություն
21.05.2026 | 10:18
«Ասթոն Վիլան» դարձել է Եվրոպա լիգայի գավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.05.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
21.05.2026 | 09:54
ՌԴ ԱԳՆ-ն պնդում է՝ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացիություն չի ունեցել, Ալեն Սիմոնյանը հակադարձում՝ ՌԴ ռեգիստրում երեկ է դարձվել ՀՀ քաղաքացի
21.05.2026 | 09:39
Այսօր և վաղը թնդանոթից կրակոցներ կարձակվեն՝ մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի շրջանակում․ ՊՆ
21.05.2026 | 09:30
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
21.05.2026 | 09:05
Արթուր Օսիպյանը կալանավորվել է. ՔԿ
Բոլորը

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությամբ, որևէ երկիր չի կարող միայնակ հաղթահարել կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը. հաղորդում է Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը:

Նրա խոսքով, Վրաստանը քննարկում է հարևան Հայաստանին օգնելու հարցը և համապատասխան առաջադրանքը տրվել է առողջապահության նախարարությանը:

«Մենք պետք է իրար նկատմամբ ցուցաբերենք փոխադարձ աջակցություն: Ինչպես գիտեք, մեր հարևան երկրներում, վերջին ժամանակաշրջանում բավականին լարվել է իրավիճակը: Անձամբ ես ամեն օր հաղորդակցվում են Հայաստանի վարչապետի հետ, ինչպես նաև առողջապահության և էկոնոմիկայի նախարարները, բոլորը, արտաքին գործերի նախարարը և մենք արդեն նույնականացրել ենք, թե ինչ տիպի օգնություն է անհրաժեշտ մեր հարևաններին: Այստեղ փոխադարձ աջակցությունը անչափ կարևոր է: Առողջապահության նախարարությունն արդեն ստացել է առաջադրանք, պատրաստել այն օգնությունը, որը Վրաստանը կարող է ցուցաբերել հարևան Հայաստանին: Ինչպես երևում է, առաջին հերթին դա կլինի բժշկական անձնակազմով օգնություն»,- հայտարարել է Գախարիան:

Նշենք, որ այսօր առավոտյան ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռախոսազրույց էր ունեցել Վրաստանի իր գործընկերոջ հետ: