ՊԵԿ նորանշանակ նախագահը՝ Միքայել Մինասյանին կրկին կալանավորելու միջնորդություն ներկայացնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
02.10.2026 | 11:09
Պեկին. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ
02.10.2026 | 11:01
Կենսաթոշակների չափի բարձրացում և փոփոխություններ թաղման նպաստի համակարգում. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 10:56
Դրամն արժևորվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ
02.10.2026 | 10:47
Փաշինյանն առցանց ձևաչափով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 10:44
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 10:43
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ և երեխաների վիճակը կայուն է
02.10.2026 | 10:31
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:17
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:03
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը Կառավարության նիստից հետո Factor.am-ի հետ ճեպազրույցում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի քրգործին:

«Տվյալ քրեական գործի հետ կապված նախաքննության գաղտնիության սահմանները հաշվի առնելով՝ թույլատրելիի շրջանակում ՊԵԿ-ը պարբերաբար տեղեկատվություն տարածում է՝ հաշվի առնելով հանրային իրազեկվածության պահանջը և հանրային հետաքրքրվածության բարձր աստիճանը: Մինասյանի կողմից ենթադրյալ թույլ տրված արարքների վերաբերյալ մեր հաղորդագրությունում պատշաճ տեղեկատվություն արդեն տրամադրված է»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ են անելու հիմա, երբ Մինասյանին կալանավորելու որոշումը դեռ չի բավարարվել, նա նշեց․ «Որոշումը ստանալուց և դրան ծանոթանալուց հետո ընթացք կտրվի: Ինչ վերաբերում է բեկանելուն, Վերաքննիչ դատարանը, ըստ նախնական տեղեկությունների, կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»։

Հովհաննիսյանը հավելեց, որ ավելի կոնկրետ կխոսի որոշումը ստանալուց հետո: Ծխախոտի մաքսանենգության մասին Միքայել Մինասյանի հայտարարությանն անդրադառնալով՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրեց, որ բացի նրա պնդումներից՝ որևէ այլ փաստարկ ու հիմնավորումներ առկա չեն:

«Այդ տեղեկություններն ուղղակի հերյուրանք եմ համարում, քանի որ փաստարկ, որևէ հիմնավորում այդ մասին չկա»,- շեշտեց Էդվարդ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ը այլ պետությունների մաքսային մարմիններից չի ստացել որևէ պաշտոնական գրություն՝ արտահանված ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերյալ:

Մանրամասները՝ տեսանյութում։