Ինչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու նրա կինը

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է բարձրաստիճան պաշտոնյաների 2019 թվականի հայտարարագրերը։ Factor.am-ը ներկայացնում է, թե ինչ ունեցվածքի են տնօրինում երկրի առաջին դեմքերը։

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը 2019-ի վերջին երկու բնակարանի համասեփականատեր է եղել, որոնցից մեկը գտնվում է Շենգավիթ, մյուսը՝ Աջափնյակ վարչական շրջաններում։ 2016 թվականին Միրզոյանը նվեր է ստացել KIA մակնիշի մարդատար ավտոմեքենա, որը անցած տարեվերջին առկա չէր։ ԱԺ նախագահի բանկային հաշվին անցած տարեվերջին 10 միլիոն դրամ է եղել, իսկ կանխիկ 2 միլիոն 220 հազար դրամ է ունեցել։ Արարատ Միրզոյանը որպես աշխատավարձ 2 միլիոն 119 հազար դրամ ստացել է ՀՀ վարչապետի աշխատակազմից, 15 միլիոն 696 հազար դրամ՝ ԱԺ-ից։

Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 2019 թվականի վերջին համասեփականատեր է եղել Աջափնյակ վարչական շրջանում գտնվող բնակարանի։ Անցած հունիսին Աբաջյանը ձեռք է բերել KIA մակնիշի ավտոմեքենա՝ 6 միլիոն 200 հազար դրամով։ Բանկային հաշվին տարեվերջին ունեցել է 450 հազար դրամ, կանխիկ՝ 70 000 դրամ։ Գոհար Աբաջյանը աշխատում է ՎՕԼՕ ՍՊԸ-ում, որտեղից ստացել է 8 միլիոն 180 հազար դրամ աշխատավարձ, և 4 միլիոն 424 հազար դրամ Ինեկոբանկից՝ որպես վարկ: