Նախկին կոռուպցիոներներն ու հակապետական ուժերը միավորվել են՝ տապալելու այս իշխանությունը. Սերգեյ Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 08:23
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցը դերասան, հումորիստ Սերգեյ Դանիելյանն է: Նա անդրադարձել է ներքաղաքական մի շարք հարցերի և կորոնավիրուսի դեմ կառավարության կողմից տարվող պայքարին:

-Պարո՛ն Դանիելյան, մինչ կառավարությունը պայքարում է կորոնավիրուսի դեմ, քաղաքական դաշտում  նոր ընդդիմություն է ձևավորվում՝ ի դեմս ԱԱԾ նախկին պետ, ներկայում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի: Մյուս կողմից բավական ակտիվացել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա հայտարարեց, որ իշխանության 100 տոկոսը պետք է փոխվի: Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն էլ շարունակում է խոհանոցից արված տեսանյութեր հրապարակել ֆեյսբուքում՝ անդրադառնալով նոր իշխանությունների գործունեությանը: Ի՞նչ կարծիք ունեք ընդդիմադիր դաշտի նոր գործիչների և Ծառուկյանի հայտարարության մասին:

-Դա իշխանության անողնաշարության հետևանքն է… Այդ մարդիկ վաղուց պետք է բանտերում նստած լինեին: Հնդկական կինոյի նման է  իշխանության սյուժեն՝ ամեն ինչը թավիշով, օրենքով…Դրա համար էլ  բոլոր նախկին կոռուպցիոներներն ու հակապետական ուժերը միավորվել են՝ տապալելու այս իշխանությունը, չնայած որ  ինձ թվում էր՝ բոլորը պետք է կոնսոլիդացվեին՝ այս վարակը  հաղթահարելու համար: Ես քաղաքացի եմ, որին ասել են, որ ինքը հեղափոխություն է արել: Իսկ հեղափոխությունը հակասահմանադրական և հակաօրինական  պրոցես է, եթե կուզեք իմանալ, այսինքն՝ դեստրուկտիվ պրոցես է, որ հետո հանգեցնում է կոնստրուկտիվ պրոցեսի: Եթե սա իշխանափոխություն էր՝ հարց չկա, Նիկոլը Սերժից լավ է, բայց հեղափոխությունն այն է, երբ  համակարգային փոփոխություններ են գրանցվում, իսկ դա հնարավոր է միայն մարդկանց փոխելով, և պետք չէ ստից խոսակցություններ վարել՝ ասելով, թե մասնագետ չկա: Ինչպե՞ս ամբողջ պառլամենտը «թափեցիք», այդպես էլ պետք է դատական իշխանությունը «թափվեր», ԱԱԾ-ում փոփոխություն լիներ…

-Ի դեպ, գեներալլեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվեց ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը` ԱԱԾ տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը` Ոստիկանության պետ։ Ի՞նչ կասեք վերջին պաշտոնանկությունների և նոր նշանակումների  մասին: Շատ քննարկվեց, օրինակ, այն հարցը, որ Արգիշտի Քյարամյանը   կարճ ժամանակահատվածում մեկը մյուսին հաջորդող նախանձելի պաշտոնների նշանակվեց՝ ի վերջո ստանձնելով ԱԱԾ տնօրենի պաշտոնը:  Ձեր տպավորություններն ինչպիսի՞ն են:

-Երբ երկու  տարի հետո է այս ամենն արվում, ես արդեն չգիտեմ՝ սա ինչ նշանակում էր. միգուցե շատ լավ նշանակում էր…Ես չգիտեմ,  չեմ ճանաչում, բայց  հենց սկզբից պետք է վերևի «էշելոնը» փոխվեր, նոր մարդիկ նշանակվեին, որոնց մենք չենք ճանաչում,  որոնք մոտ կանգնած չէին լինի ընդհանուր լափամաններին, ինչպես բոլոր հեղափոխությունների ժամանակ է լինում:  Ես չեմ ասում արնախում վարք ցուցաբերեինք, ինչպես Չաուշեսկու ամուսիններին, Սերժ Սարգսյանի ընտանիքին գնդակահարեինք, ոչ, ամենևին, մենք արյուն չենք ուզում: Բայց ես չէի պատկերացնում, որ, օրինակ, Տիգրան Մուկուչյանը ներկայիս իշխանության օրոք  պաշտոն կզբաղեցներ: Ես պատկերացնում էի, որ պետք է համակարգային փոփոխություններ լինեին, խելոք, նորմալ մարդիկ գային, կանգնեին Փաշինյանի կողքին:

-Նշեցիք, որ քաղաքական ուժերը կարող էին կոնսոլիդացվել՝ վարակը հաղթահարելու համար, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում համաճարակի ժամանակ իշխանափոխության կոչեր անողներին:

-Միանշանակ, շատ վատ: Այնպես չէ, որ այս իշխանությունն աչքիս լույսն է, և պետք է իրենց պահենք  այնպես, ինչպես Լուկաշենկոյին են պահում. պարզ է, որ իշխանությունը պետք է փոխվի, բայց այդ ուժերը ինչու են ակտիվացել՝ չեմ հասկանում: Իրենց թվում է՝ իրենք պետք է հաջորդիվ գան իշխանությա՞ն: Դա է ինձ համար զարմանալի: Ո՞վ է իրենց հենարանը: Ընդհանրապես, ի՞նչ են մտածում՝ եթե այս իշխանությունը տապալեն, կորոնավիրուսի դեմ պայքարը լավ է ընթանալո՞ւ, հիվանդանոցներ, շնչառական ապարատներ են ավելանալո՞ւ:

Այսօր քաղաքական դաշտում վարկաբեկիչ կոմպրոմատների  հեղեղ է շրջանառվում: Վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակեց Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ խմբակային բռնաբարության գործի փաստաթղթերը, դրանից հետո  փորձ եղավ վարկաբեկիչ կոմպրոմատներ շրջանառել նաև վարչապետի հասցեին: Ի՞նչ սպասել այս ամենից:

-Գիտե՞ք ինչ՝ Գագիկ Ծառուկյանի մասին մենք բոլորս գիտեինք, եթե իրենք դա նոր են հայտնաբերել, կարող էին ինձ հարցնել, ես ամեն բան կպատմեի, և ոչ միայն ես: Մենք ուղղակի զարմանում ենք, թե Գագիկ Ծառուկյանը մինչև հիմա ինչո՞ւ է խորհրդարանում, սա՝ մեկ: Երկրորդ՝ երկուստեք «կոմպլիմենտները» (հատուկ եմ կոմպրոմատին կոմպլիմենտ ասում-Ս.Դ.) ոչ ոքի ոչինչ չի տալիս, դա կառուցողական ոչ մի քայլի չի բերում: Մենք ամեն ինչ գիտենք, իրենց թվում է՝ բացահայտումներ ենք անում: Մանվել Գրիգորյանի մասին էլ ես՝ որպես քաղաքացի, ամեն ինչ գիտեի: Սա փոքր երկիր է, մենք բոլորս ԱԱԾ-ի «շտեմարան» ենք: Մենք ուրիշ բան էինք սպասում,  որ իրավիճակի մասին ոչ թե պետք է խոսեինք, այլ իրավիճակը պետք է փոխվեր: Արտասահմանից, սփյուռքից կարելի էր կանչել նորմալ, պարկեշտ մարդկանց, 20-30 հոգի, իսկ ներքևի էշելոնը թող մնար ու գործ աներ:

-Խոսելով կորոնավիրուսի դեմ  կառավարության պայքարի մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արվել է ավելին, քան հնարավոր էր: Ըստ Ձեզ՝ իսկապե՞ս արվել է  ամեն հնարավորը:  Իսկ որո՞նք էին կառավարության և հանրության բացթողումներն այս հարցում:

-Դե  ոչ մի կառավարություն էլ պատրաստ չէր վիրուսի այս մասշտաբներին: Բնականաբար, մենք աղքատ երկիր ենք, չենք կարող երկար ժամանակ փակ մնալ: Ես չգիտեմ՝ ինչ կարելի էր անել, բայց  կուզեի վիրուսոլոգների, մասնագետների եզրակացություններ լսել Հանրային հեռուստաընկերությամբ, խելոք մտքեր լսել, ոչ թե ամեն անգամ Թորոսյանը ինչ-որ բան ասեր. Թորոսյանը վիրուսոլոգ չէ: Չգիտեմ՝ դա որքանով կօգներ… Բայց ես չեմ կարող  գնահատական տալ կառավարության գործունեությանը: Հեշտ է կողքից խոսելը: Բնականաբար, հիմա մեղադրել, ասել. «Այ էս բանը չարեցիք, այն բանը չարեցիք», ճիշտ չեմ համարում:  Էհ, Իսպանիայում էլ չարվեց, Իտալիայում էլ… Սխալ է ասել, թե ինչ պետք է անեինք, ավելի լավ է մտածել՝ ինչ պիտի անենք հիմա: Այս երկու տարվա ընթացքում  պետք է ունենայինք նորմալ վճարվող Ոստիկանություն, որ պաշտոնյաները դուրս գային  քեֆեր անելու, ոստիկաններին ոչ թե լրագրողը խայտառակ աներ, այլ Ոստիկանությունը  ոլորեր  բոլորի ձեռքերն ու տաներ բանտ: Դա կլիներ գործ… Եթե ես իմանամ նման ռեֆորմների ենթարկված  Ոստիկանություն ունենք, ինձ՝ որպես քաղաքացի, ավելի զգաստ և զգոն կպահեմ, իսկ եթե գիտեմ, որ սա նույն Ոստիկանությունն է, որը տատիկներին գրկում-տանում էր քվեարկության, ասում եմ. «Լավ է, դիմակ էլ չեմ դնի…»:

Աննա Բաբաջանյան