Անգամ կարանտինը չի խանգարել գաղափարը իրականություն դարձնել․ 24-ամյա Հայկը խաղ է ստեղծել

Լուրեր

12.12.2024 | 13:35
Խաղաղության պայմանագրի 2 կետում բաց հարցեր ունենք․ Ադրբեջանի ԱԳ նախարար
12.12.2024 | 13:33
Ռանչպարի սահմանային հատվածում փշալար կա վնասված, ոտնահետքեր են հայտնաբերվել
12.12.2024 | 13:24
Կադիրովը պնդում է, որ Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Չեչնիայի ՆԳՆ հատուկ գնդի զորանոցի վրա
12.12.2024 | 13:15
Մոսկվայում ընթանում է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը․ ՀՀ-ն ներկայացնում է Մհեր Գրիգորյանը
12.12.2024 | 13:13
Հեսա Նոր տարի է գալիս, կսկսեն ասել՝ 7 օրվա բուդը կերանք, մտածում էինք էս տարի չենք թունավորվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:04
Թբիլիսիում ցուցարարներին պետական հատվածի աշխատողներ են միացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 13:01
Շիրակի մարզպետն ազատվեց աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:53
Կառավարության սրահների լույսերը վառած են, միացնող-անջատողն ասում ա՝ պետական փող ա, էլի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մինչ կարանտինի ընթացքում շատերը կդժգոհեին, որ ձանձրանում են տանը, հոգնել են, ուզում են դուրս գալ, աշխատել, զբոսնել, մի խոսքով՝ բնականոն կյանքին անցնել,  մարդիկ եղան, որոնք ազատ ժամանակը գործ անելու և ոչ թե դժգոհելու վրա ծախսեցին։  Կարանտինը ոչ միայն կորոնավիրուսից պաշտպանվելու, այլև հետաքրքիր գաղափարների վրա կենտրոնանալու հնարավորություն էր, ինչից օգտվեց 24-ամյա Հայկ Մկրտչյանը։  Կորոնավիրուսով պայմանավորված՝ մարտի 16-ից Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց և խիստ սահմանափակումներ մտցնելուց հետո նա ձեռքերը ծալած չի նստել, ձանձրանալու ժամանակ ևս չի ունեցել։

Հայկը,  որը մինչ այս էլ հայտնի է որպես  վլոգեր և խաղերի համահեղինակ, ստեղծած 6 խաղերին կարանտինի ընթացքում ևս մեկն է գումարել։ Երկու շաբաթ և վերջ․ խաղն արդեն պատրաստ էր, անունն էլ՝ «Դրոշապոլիս»։

Մեծ թիմ չեն, ընդամենը մի քանի հոգով են նպատակին հասել։ Ի սկզբանե գիտակցել են, որ կարանտինի օրերին մեծ եկամուտներ չեն ունենա, բայց  պետք էր ստեղծել մի բան, որից հետագայում օգուտ կունենային։

«Ես զարմանում եմ այն մարդկանց վրա, որոնք կարանտինի ընթացքում ինչ-որ բան չեն ստեղծել, որովհետև մենք նաև այլ  նախաձեռնություններ ունեցանք, միայն խաղը չէր։ Երբ որ հասանելի են բոլորը՝ սկսած դիզայներից, որի զբաղվածությունը պիկում չի, տան պայմաններում է աշխատում, վերջացրած մեզնից։ Մենք փորձեցինք ամեն ինչ օնլայն տարբերակով կազմակերպվել»,- Factor․am-ի հետ զրույցում նշեց Հայկը։

Ինչո՞ւ հենց «Դրոշապոլիսը» ստեղծեցին,  գաղափարը որտեղի՞ց էր առաջացել, Հայկը երկու պատճառ առանձնացրեց․

«Մենք ում հետ աշխատում ենք, անընդհատ հարցեր ենք ստանում, թե հնարավո՞ր է դրոշների հետ կապված խաղ ստեղծեք, մարդկանց հետաքրքրում է, շատ  են հարցնում, ու  այդպես փորձեցինք շուկայի պահանջը լրացնել և ստեղծվեց «Դրոշապոլիսը»»,- պատմեց նա։

Երկրորդ պատճառը Հայկը ծիծաղելով է նշում, ինքն աշխարհագրությունից լավ չէ, և փորձել է խաղի միջոցով բացերը լրացնել ու հնարավորություն տալ մյուսներին ևս կրթվել։

«Միշտ այդպես է, եթե ինչ-որ խնդիր ենք  ունենում թիմում ու դրա պահանջարկը պիտի բավարարենք, առաջինը սկսում ենք մեզնից, թե ինչը ճիշտ կլինի մեզ համար, որ սովորենք»,- նշեց Հայկը։

«Դրոշապոլիսը» նախատեսված է 6 տարեկանից  բարձր անձանց համար։ Չորս խաղ՝ մեկում, տարբեր մակարդակների։ Կարող են խաղալ 2 և ավելի  մասնակիցներով։ Խաղաքարտերի քանակն ու բարդությունը ընտրվում են՝ հաշվի առնելով մասնակիցների տարիքն ու իմացության մակարդակը:

195 երկիր, որոնց դրոշները, մայրաքաղաքները և այլ հետաքրքրիր փաստեր ընդգրկված են խաղի մեջ։ Դասագրքային ինֆորմացիայից շեղվել են, ընտրել այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ պակաս կարևոր և հետաքրքիր են։ Սա ոչ միայն խաղ է, այլև ուսուցողական ձեռնարկ։

Մինչև խաղերի տպագրությունը, սոցկայքերի միջոցով խաղը ներկայացրել են հանրությանը, նախավաճառք կազմակերպել, այսպես ասած՝ հաճախորդներ հավաքել։

«Հենց սահմանափակումների ռեժիմը թուլացավ և տպարանները սկսեցին գործել, մենք կապ հաստատեցինք հաճախորդների հետ և առաքեցինք խաղերը։ Ռեկորդ սահմանեցինք,  ոչ մի խաղի դեպքում նման բան չի եղել, 10 օրում ծախսերը հանեցինք»,- պատմեց  Հայկը՝ հավելելով, որ ներդրած գումարը փոքր չէր, մոտ 2 մլն դրամ։

Հաջողություններին զուգահեռ՝ նաև մի ձախողում են ունեցել։ Առաջին օրինակների տպագրությունից հետո պարզել են, որ սխալ ներմուծած ֆայլի պատճառով որոշ սխալներ են թույլ տվել։ Խաղերը վերատպել են և հաճախորդներին սխալ տարբերակով առաքած խաղի նոր խաղաքարտեր են ուղարկել։

Խաղի սպառողները միայն դպրոցահասակները չեն։ Հայկը նշում է՝  հաճախորդները տարբեր տարիքի են։

«Ամենաուրախալին այն է, որ սա նաև ընտանեկան խաղ է։ Իմ ընկերներից էլ պատվիրողներ են եղել, որոնք ասում են՝ չգիտենք մայրաքաղաքները, դրոշները, ու մեզ  համար էլ է կարևոր, որ սովորենք  ու հենց այդ նպատակով ենք գնում»,- ասաց նա։

Հետաքրքրվեցինք՝ արդյոք «Դրոշապոլիսի» հեղինակները դիմել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, պարզվեց՝ դեռ չեն հասցրել եւ չունեն նախարարության կարծիքը, սակայն առաջիկայում պատրաստվում են դիմել։

«Մենք պատրաստվում ենք տանել նախարարություն, մասնագիտական կարծիք վերցնելու, իրենց կողմից լիցենզավորում ստանալու համար։ Եթե լիցենզիա ստանանք, ապա կկարողանանք գովազդներում նշել, որ ԿԳՄՍ  նախարարության կողմից հաստատված է, ու եթե խաղը որակավորում ստանա, որ կարող է ծառայել որպես  ուսումնաօժանդակ նյութ, ապա աշխարհագրության ուսուցիչները կարող են կիրառել իրենց պրակտիկայում»,- ասում է Հայկը։

«Դրոշապոլիսն» արդեն հասանելի է նաև որոշ գրախանութներում, օրինակ՝ «Բուկինիստում» և փոքր գրախանութներում։

Հայկի ու ընկերների համար խաղ ստեղծելը միակ զբաղմունքը չի եղել կարանտինի ընթացքում։ Հավելյալ ազատ ժամանակը հնարավորություն էր տալիս ևս մի նախաձեռնությամբ հանդես գալ՝ գուլպաներ արտադրել։ Գուլպաները սովորականից տարբերվում են․  հատուկ պատկերներով, վառ գույներով են, որոնք աչքի կընկնեն և անտարբեր չեն թողնի մարդկանց։

«Կա համագործակցող կառույց, ում հետ մեր ուզած քանակով, պատվերով ստանում ենք վերջնական արտադրանքը»,- նշեց նա։

Գինն էլ մատչելի չէ, բայց Հայկը չի դժգոհում ստացած եկամտից։

«15 օր է, ինչ շուկայում կա, վատ չէ, գոհ ենք, հուսով եմ, որ մարքետինգային քայլերը կօգնեն տարածմանը»,- հավելեց Հայկը։

24-ամյա երիտասարդն իր օրինակով ցույց է տալիս, որ անկախ դժվարություններից, անգամ՝   համավարակի պատճառով սահմանափակումներից,  կարելի է  մտածել տվյալ իրավիճակի ընձեռած հնարավորությունների մասին եւ օգտվել դրանցից։

Արփինե  Բաղդասարյան